Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է Մեղադրել զոհին          Իրանի ԶՈւ-ն hարվածել է Հորդանանում և Քուվեյթում ԱՄՆ բանակի զինծառայnղների տեղակայման վայրերին       Մեր նախագահը ոմն ընկեր Վովաեւիչին ակնարկեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու ԵՄ անդամակցությունն անհամատեղելի են    

23 հուլ 2019 11:46

Այս կրիմինալ պատմության մեջ 100 տոկոս փաստ է, որ խողովակները ծախել են. թուրքերը թողել են դա անել ու կրակ չե՞ն բացել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս կրիմինալ պատմության մեջ 100 տոկոս փաստ է, որ խողովակները հանել ծախել են։ Մեր ողջ տարածաշրջանը դա կհաստատի մեծից փոքր։ 100 տոկոս տարօրինակ է, որ թուրքերը թողել են դա անել ու կրակ չեն բացել...
Խողովակներն այնպիսի տարածքով են անցնում, որ 100 տոկոս ադրբեջանական զինուժի ու դիրքերի ուղիղ նշանառության տակ են։ Այդ տարիներին թե՛ հախուռն կրակոցներն էին սովորական, թե՛ դիվերսիայի ու պատանդառության փորձերը...
Չկրակելու համար 100 տոկոս պետք էր երկու կողմերի ղեկավարության՝ ՊՆ մակարդակով պայմանավորվածություն լիներ, որ չկրակեին չեզոք գոտում կամ սահմանի երկու կողմում աշխատող ծանր տեխնիկայի վրա։ Ըստ որում՝ 100 տոկոս փաստ է նաև, որ այդ հսկայական խողովակները հանվել են երկու կողմից էլ ու վաճառվել...
Ականազերծման մասին չասեմ... Իսկ թե այս ամենի գլխին կոնկրետ ովքեր են կանգնած եղել, այ դա չգիտեմ ու շատ կցանկանամ, որ քննություն գնա...
Հանուն արդարության, այս անունը նոր եմ լսում... Բայց նկատելի է, որ տեղեկությունը քաջատեղյակ մեկից է...»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր