Լև Լեշչենկոն, Լյուբով Ուսպենսկայան, այլ գործիչներ խնդրել են տնային կալանքի տեղափոխել «օրենքով գող» Շիշկանովին

Փաստաբանի խոսքով՝ մեղադրյալի օգտին հանդես են եկել «նրա ճակատագրով մտահոգ ավելի քան 40 հասարակական, մշակութային և սպորտային գործիչներ»:
«Մենք երկար տարիներ նրան ճանաչում ենք որպես բարի, սրտացավ և հայրենասեր մարդու»,- ասված է նամակում:
Նամակում նաև նշվում է, որ Մեդվեդևը բարերար է, որն աջակցել է մի շարք մարզական միջոցառումների, հիմնել է «Սատուրն Ռամենսկոյե» ֆուտբոլային ակումբը և աջակցություն է ցուցաբերել «այդ թվում նաև Դոնբասի աշխարհազորայիններին, թեև նա այդ մասին «չի գովազդում»:
Աղբյուրը հաղորդում է, որ այդ փաստարկները չեն համոզել դատարանին, և խափանման միջոց կալանքը պահպանվել է:
Օլեգ Մեդվեդևը (Շիշկանով) մեղադրվում է հանցավոր խմբերի գործունեությունը համակարգելու և հանցավոր միջոցների կառավարման համար: