Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

29 հուլ 2019 10:56

Բացահայտորեն խուսափում են զինվորի կյանքի համար պատասխանատվությունից.դրա համար էլ սպանելու ազատությունը մեծ է

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ինքնասպանության դեպքերի հիմնական պատճառները բանակից դրսում են, Ազատություն ռադիոկայանին ասել է զինկոմի պաշտոնակատարը։ Սա ՊՆ-ի դիրքորոշումն է, բացահայտորեն և հրապարակայնորեն խուսափում են զինվորի կյանքի համար պատասխանատվությունից։ Ամենաբարձր մակարդակով ՊՆ-ն չի գիտակցում պետության պոզիտիվ պարտականությունը՝ զինվորի կյանքի համար իր ուղղակի պատասխանատվությունը։ Ընտանիքը երկու տարով զինվորին տալիս է բանակին, պետությանը, իսկ դուք նրան սպանում եք, կոտրում այդ ընտանիքի մեջքը, զրկում նրան ժառանգորդից։ Հասկանալի է, հրամկազմից որևէ մեկը պատասխան չի տալիս զինվորի կյանքի համար, դրա համար էլ սպանելու ազատությունը մեծ է։ Պատասխան տվողները նույն շարքայիններն են։ Զորակոչեցիք ձեր որդիներին բանակ, լավ արեցիք հարգելի պաշտոնյաներ, մյուսների համար էլ ապահովեք նորմալ պայմաններ, գոնե ապահովեք նրանց վերադարձը ընտանիք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր