17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

11 օգոս 2016 16:04

Ադրբեջանը կարող է սանձազերծել նոր պատերազմ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ

Երեկ Մոսկվայում կայացավ ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Տարածաշրջանային զարգացումների և ԼՂՀ հիմնախնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ, փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ռոման Մելիքյանի հետ:
-Պարոն Մելիքյան, տևական ժամանակ է մեր տարածաշրջանում ակտիվություն է նկատվում:  ՌԴ նախագահի մեկնումը Բաքու, այնուհետև՝ Ռուսաստանում ՀՀ և Թուրքիայի նախագահների  հանդիպումները ՌԴ նախագահի հետ: Քննարկումներում առանցքային թեմա է նաև ԼՂՀ հիմնահարցը: Գործընթացներն ի՞նչ հունով կարող են ընթանալ:
-Ստեղծված բավական բարդ և վտանգավոր ՀՀ-ի համար քաղաքական մարտահրավերների պայմաններում, ըստ երևույթին, կարճաժամկետ պլանում հնարավոր է դիտարկվի կողմերի (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան) հարաբերությունների վերադասավորում, հնարավոր են նաև որոշակիորեն այս կամ այն կառույցներում ներգրավվելու կամ հայտերի ներկայացման փորձեր: Իսկ միջնաժամկետ կամ ավելին` երկարաժամկետ պլանի դեպքում, իհարկե, ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական ընդհանուր կոնյուկտուրայից, մասնավորապես` ԱՄՆ-ում և ԵՄ-ում նորակազմ քաղաքական իսթեբլիշմենթի կողմից ընդունվող ռազմավարական նպատակներից: 
Ըստ էության, Թուրքիայում չհաջողված հեղափոխությունից հետո երկրի նախագահ Էրդողանը շրջադարձորեն փոխեց իր քաղաքական վեկտորը` ստիպված լինելով իր սկզբունքներին դեմ գնալ և Ռուսաստանի հետ հաշտեցման եզրեր գտնել: Այդ քայլը քաղաքական հերմենևտիկայի նշաբանության տեսակետից ենթադրում է, որ նա փաստացի ընդունեց Ռուսաստանին ոչ թե որպես տարածաշրջանային գործոն, ում հետ կարելի էր հավասարը հավասարի հետ հաշվի նստել, այլ այս պարագայում արդեն` գլոբալ խաղացողի, գերտերության, որին աջակցելով, կարելի է տարածաշրջանային տիրակալ դառնալ: Այդ գաղափարախոսության ներքո էլ, ըստ երևույթին, արմատավորվում է Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանիզմի լատենտ վարքագիծը, որն աստիճանաբար վերջինս ձգտելու է կյանքի կոչել տարածաշրջանում թուրքալեզու հսկայական բնակչության, առավել ևս` մահմեդական աշխարհի անմիջական աջակցությամբ: 
Այդ համատեքստում, ըստ էության, կակտիվանա Ադրբեջանի գործոնը, հատկապես` ԼՂՀ-ի հարցում: Ճիշտ է, Պուտինի վերջին այցն Ադրբեջան մեծապես պայմանավորված էր նախ և առաջ Մոսկվայի համար Ադրբեջանի  և Իրանի հետ գեոստրատեգիական կոնգլոմերատ ստեղծելու վեհ նպատակի իրականացման ցանկությամբ, հատկապես` տնտեսական ենթակառուցվածքների զարգացման առումով, որով էլ պայմանավորված էր Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, սակայն, հիմնական նպատակը, ըստ էության, Ադրբեջանին և Իրանին ԵԱՏՄ ներքաշելու մեջ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրներում դեռևս ԱՄՆ-ի ազդեցության պակասը մեծ է և այդ երկրները դեռևս ոչ մի այլ արևմտյան տնտեսաքաղաքական և ռազմաքաղաքական կառույցներում ակտիվ ներգրավված չեն, որտեղից Ռուսաստանը կարող էր վտանգ զգալ: 
Ռուսաստանի համար, հարկավոր են ոչ միայն մեծ շուկաներ, գեոկոմունիկացիոն նոր ուղիներ, ԵԱՏՄ հնարավորությունների մեծացում նորանոր երկրների ներգրավվմամբ, այլ նաև ռազմավարական նոր գործընկերներ և դաշնակիցներ, որոնք, հատկապես, արժևորվում են իրենց հարուստ բնական պաշարներով և ներուժով: Այս պարագայում, Ադրբեջանն ու Իրանը լիովին համապատասխանում են վերոնշյալ հատկանիշներին:   
Այս համատեքստում, ԼՂ հակամարտության հիմնահարցը  ձեռք է բերում էլ ավելի լայնածավալ և գլոբալ բնույթ:  Եվ, եթե ենթադրենք, որ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական հարաբերությունների մերձեցումն ու զարգացումն աստիճանաբար կարող է բերել   սովորական զենք-զինամթերքի առք ու վաճառքից ընդուպ մինչև համատեղ ռազմատեխնիկական գործարանների և կոնցեռների հիմնելուն և այլ ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև կարող են զարգանալ հասարակական համակարգի բոլոր ենթակառուցվածքերը, ինչն էլ վերջիվերջո կարող է հանգեցնել սիներգետիկական էֆեկտի կամ ինքնակատարելագործմանը, ապա աշխարհի այլ խաղացողներ, նախ և առաջ, ԱՄՆ-ն դժվար կարողանան դա հանդուրժել: Արդյունքում, ԼՂ հակամարտության շուրջ կստեղծվեն լուրջ սադրանքներ (ինչը եղավ Սիրիայի օրինակով) ինչն էլ հղի է տարաբնույթ զարգացումներով և վտանգածին ելքերով: 
-Ալիև-Պուտին հանդիպումը, կարծես թե, բավականին ջերմ մթնոլորտում է անցել, մեզ համար ի՞նչ անակնկալ-պայմանավորվածութուններ կարող էին ձեռք բերվել այդ հանդիպման ընթացքում: 
-Ադրբեջանը ջանում է տարբեր քաղաքական շահարկումների շնորհիվ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը տանել միակողմանի (ՀՀ-ի կողմից) փոխզիջման: Սակայն, ռուսական կողմը, ընդհանուր առմամբ, փորձում է այդ հակամարտությունը սառեցնել: Եվ թեպետ վերջին շրջանում շատ քիչ կարելի է լսել Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության կողմից այդ փաստն ընդգծող նման արտահայտություններ, սակայն Մեդվեդևի կողմից Երևանում հնչեցրած կարծիքն առ այն, որ լավագույն տարբերակն այս պահին ստատուս-քվոյի պահպանումն է, այսինքն` դիվանագիտական ելքով միայն խնդրի լուծումը, ապա պարզ է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի կարող փոփոխվել, քանզի Ռուսաստանի իսթեբլիշմենթում քաջ գիտակցում են, որ այս հակամարտության վերջնական հաղթահարումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանն իր ազդեցությունը կկորցնի   և' Հայասանին և' Ադրբեջանի վրա: Հենց այդ առումով էլ, ըստ երույթին, Պուտինը փորձել է վստահեցնել Ալիևին, որ հայկական կողմը կգնա որոշակի զիջման, սակայն դա չի լինի հիմա, քանի որ կան որոշակի անհարթություններ` փորձելով ժամանակ ձգելու քաղաքականությամբ ամրապնդել իր դիրքերը Ադրբեջանում, որը հնարավորիս չափ ինքնակամ է: Կարելի է ասել, որ հենց դրա մասին է վկայում նաև Ռուսաստանի նախագահի այն մեջբերումը, որն նա արեց ս.թ. օգոստոսի 10-ին  ՀՀ նախագահի հետ հանդիպմանը` պատասխանելով լրագրողների հարցերին` Ադրբեջանն արագընթաց զարգացում ունեցող տնտեսությամբ երկիր է, որն ինչ զենք ցանկանա և ումից ցանկանա կարող է գնել` հավանաբար ցույց տալով, որ իրենք անելիք ունեն այդ առումով` հետագայում փորձելով տնտեսապես ամրապնդել իրենց դիրքերն Ադրբեջանում, ինչպես որ ժամանակին` Հայաստանում:    
Սակայն, Ադրբեջանն էլ, հավանականորեն ունի իր քաղաքական հետագիծը: Ենթադրվում է, որ զարգացնելով երկրի ռազմատեխնիկական ներուժը` նա ձգտելու է խնդիրը հանգուցալուծել պատերազմի միջոցով` չտեսնելով այլ հնարավորություններ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ վերջերս կնքած թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական պայմանագրերի, Թուրքիան Ադրբեջանում տեղակայելու է ռազմաբազա, որն էլ, պարզ է, որ ուղղված է լինելու ՀՀ-ի դեմ: Հավանաբար, Ադրբեջանը կսանձազերծի նոր պատերազմ այս տարվա սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության               25-ամյա տարեդարձի կապակցությամբ` փորձելով ոչ միայն աղավաղել Հայոց տոնն ու նշանակությունը, այլ նաև որոշակիորեն խորհրդանշական դարձնելու ՀՀ պետականության գոյատևման իբրև ավարտի սկիզբը: 
-Ռուս-թուրքական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում, նույնիսկ խոսք է գնում Թուրքիայի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Որքանո՞վ եք սա իրատեսական համարում և արդյո՞ք Հայաստանի այդ կառույցում մնալը իմաստալից է: 
-Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունների վատթարացման արդյունքում Թուրքիայում անշուշտ կարող են տարբեր գաղափարներ և կարծիքներ լինել` ընդուպ ՆԱՏՕ-ից Թուրքիայի դուրս գալն ու ՀԱՊԿ-ին անդամագրվելը: Իհարկե, տեսականորեն ոչինչ չի բացառվում, սակայն դա շատ մեծ ընթացակարգեր է պահանջում, ինչպես նաև ժամանակ: Սակայն,  կարելի է ենթադրել, որ ներկայիս աշխարհաքաղաքական կոնյուկտուրան չի բացառում նման հնարավորություն, սակայն, կա դեռևս Սիրիայի խնդիրը, ինչպես նաև ԼՂ հակամարտությունն, ինչը քիչ հավանական է դարձնում նման սցենարների իմպլեմենտացիոն ընթացքը:
Իսկ ինչ վերաբերում է արդյունքում ՀՀ-ի այդ կառույցում մնալուն կամ դուրս գալուն, անշուշտ գեոաշխարհաքաղաքական իրավիճակում ամեն ինչ հնարավոր է, վառ օրինակ է Հունաստանի օրինակը: Այդ երկիրը, որը դեռևս վատ և թշնամական հարաբերությունների մեջ է գտնվում Թուրքիայի հետ, սակայն, դա չի խանգարում լինել մեկ ընդհանուր ռազմաքաղաքական կառույցում, ինչպիսին ՆԱՏՕ-ն է: Ուստի այդ տարբերակը, ինչպես նաև Ադրբեջանի կարելի է համարել իրականությանը մոտ: 
-Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ հասունացել է ԼՂՀ հիմնախնդրում Թուրքիայի ներգրավման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Սա ի՞նչ վտանգ կարող է առաջացնել ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար: 
-Քիչ հավանական է, որ Ռուսաստանն իր ղեկի մի հատվածը զիջի Թուրքիային: ԼՂ հակամարտությունը ոչ միայն խնդիր է  Հայաստանի և Ադրբեջանի համար, այլ դա խնդիր է տարածաշրջանի և գլոբալ աշխարհի համար, քանի որ լի է վտանգներով և մարտահրավերներով: Ուստի, թուրքական կողմի նման հայտարարությունները, կարելի է լսել ցանկացած քիչ թե շատ կարևոր հանդիպումներից առաջ կամ հետո, որոնց շարքին կարելի է դասել Վ. Պուտինի վերջին հանդիպումները: Այնուամենայնիվ, Մինսկի խմբի անդամ լինելուց բացի` Անկարան նախ և առաջ պետք է վստահության արժանանա հակամարտության բոլոր կողմերի կողմից, որտեղ դժվար թե հայկական կողմի համաձայնությունը ստանա, այնուհետև` մեդիատորի (միջնորդի), որից հետո միայն սույն կառույցի կողմից կարժանանա նման հավատարմագրությանը:
-Արդյոք, ներկա փուլում ՀՀ-ն  ունի՞  ռազմաքաղաքական վերադասավորումների հնարավորություն:
-Հնարավորություններ միշտ էլ կգտնվեն: Սակայն նախ և առաջ պետք է հստակեցնել նպատակային դրույթները: Որքան տեղեկացված եմ` Իրանի հետ ՀՀ-ն մինչ օրս ռազմահամագործակցության ոլորտում չունի որևէ էական առաջընթաց…
 
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր