Թուրքիան Ադրբեջանում տեղակայելու է ռազմաբազա, որն էլ ուղղված է լինելու ՀՀ-ի դեմ
Ստեղծված
բավական բարդ և վտանգավոր ՀՀ-ի համար քաղաքական մարտահրավերների պայմաններում, կարճաժամկետ
պլանում հնարավոր է դիտարկվի
կողմերի (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իրան) հարաբերությունների վերադասավորում,
հնարավոր են նաև որոշակիորեն այս կամ այն կառույցներում ներգրավվելու կամ հայտերի ներկայացման
փորձեր: Իսկ միջնաժամկետ կամ ավելին` երկարաժամկետ պլանի դեպքում, ամեն ինչ կախված է աշխարհաքաղաքական ընդհանուր կոնյուկտուրայից, մասնավորապես` ԱՄՆ-ում և ԵՄ-ում նորակազմ քաղաքական իսթեբլիշմենթի կողմից ընդունվող ռազմավարական նպատակներից:
Թուրքիայում
չհաջողված հեղափոխությունից հետո երկրի նախագահ Էրդողանը շրջադարձորեն փոխեց
իր քաղաքական վեկտորը` ստիպված լինելով իր սկզբունքներին դեմ գնալ և Ռուսաստանի հետ
հաշտեցման եզրեր գտնել: Այդ քայլը քաղաքական հերմենևտիկայի
նշաբանության տեսակետից ենթադրում է, որ նա փաստացի ընդունեց Ռուսաստանին ոչ թե որպես
տարածաշրջանային գործոն, ում հետ կարելի էր հավասարը հավասարի հետ հաշվի նստել, այլ
այս պարագայում արդեն` գլոբալ խաղացողի, գերտերության, որին աջակցելով, կարելի է տարածաշրջանային
տիրակալ դառնալ: Այդ գաղափարախոսության ներքո էլ,
արմատավորվում է Թուրքիայի ներկայիս ղեկավարության նեոօսմանիզմի լատենտ վարքագիծը,
որն աստիճանաբար վերջինս ձգտելու է կյանքի կոչել տարածաշրջանում թուրքալեզու հսկայական
բնակչության, առավել ևս` մահմեդական աշխարհի անմիջական աջակցությամբ:
Այդ
համատեքստում, կակտիվանա Ադրբեջանի գործոնը,
հատկապես` ԼՂՀ-ի հարցում: Ճիշտ է, Պուտինի վերջին այցն Ադրբեջան մեծապես պայմանավորված
էր նախ և առաջ Մոսկվայի համար Ադրբեջանի և
Իրանի հետ գեոստրատեգիական կոնգլոմերատ ստեղծելու վեհ նպատակի իրականացման ցանկությամբ,
հատկապես` տնտեսական ենթակառուցվածքների զարգացման առումով, որով էլ պայմանավորված
էր Բաքվում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, սակայն, հիմնական նպատակը, Ադրբեջանին
և Իրանին ԵԱՏՄ ներքաշելու մեջ է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ երկրներում
դեռևս ԱՄՆ-ի ազդեցության պակասը մեծ է և այդ երկրները դեռևս ոչ մի այլ արևմտյան տնտեսաքաղաքական
և ռազմաքաղաքական կառույցներում ակտիվ ներգրավված չեն, որտեղից Ռուսաստանը կարող էր
վտանգ զգալ:
Ռուսաստանի
համար, հարկավոր են ոչ միայն մեծ շուկաներ, գեոկոմունիկացիոն նոր ուղիներ, ԵԱՏՄ հնարավորությունների
մեծացում նորանոր երկրների ներգրավվմամբ, այլ նաև ռազմավարական նոր գործընկերներ և
դաշնակիցներ, որոնք, հատկապես, արժևորվում են իրենց հարուստ բնական պաշարներով և ներուժով:
Այս պարագայում, Ադրբեջանն ու Իրանը լիովին համապատասխանում են վերոնշյալ հատկանիշներին:
Այս
համատեքստում, ԼՂ հակամարտության հիմնահարցը
ձեռք է բերում էլ ավելի լայնածավալ և գլոբալ բնույթ: Եվ, եթե ենթադրենք, որ ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական
հարաբերությունների մերձեցումն ու զարգացումն աստիճանաբար կարող է բերել սովորական զենք-զինամթերքի առք ու վաճառքից ընդուպ
մինչև համատեղ ռազմատեխնիկական գործարանների և կոնցեռների հիմնելուն և այլ ենթակառուցվածքների
զարգացմանը, ինչպես նաև կարող են զարգանալ հասարակական համակարգի բոլոր ենթակառուցվածքերը,
ինչն էլ վերջիվերջո կարող է հանգեցնել սիներգետիկական էֆեկտի կամ ինքնակատարելագործմանը,
ապա աշխարհի այլ խաղացողներ, նախ և առաջ, ԱՄՆ-ն դժվար կարողանան դա հանդուրժել: Արդյունքում,
ԼՂ հակամարտության շուրջ կստեղծվեն լուրջ սադրանքներ (ինչը եղավ Սիրիայի օրինակով)
ինչն էլ հղի է տարաբնույթ զարգացումներով և վտանգածին ելքերով:
Ադրբեջանը ջանում է տարբեր քաղաքական
շահարկումների շնորհիվ ԼՂ հակամարտության հանգուցալուծումը տանել միակողմանի (ՀՀ-ի
կողմից) փոխզիջման: Սակայն, ռուսական կողմը, ընդհանուր առմամբ, փորձում է այդ հակամարտությունը
սառեցնել: Եվ թեպետ վերջին շրջանում շատ քիչ կարելի է լսել Ռուսաստանի բարձրաստիճան
ղեկավարության կողմից այդ փաստն ընդգծող նման արտահայտություններ, սակայն Մեդվեդևի
կողմից Երևանում հնչեցրած կարծիքն առ այն, որ լավագույն տարբերակն այս պահին ստատուս-քվոյի
պահպանումն է, այսինքն` դիվանագիտական ելքով միայն խնդրի լուծումը, ապա պարզ է պաշտոնական
Մոսկվայի դիրքորոշումն այս հարցում չի կարող փոփոխվել, քանզի Ռուսաստանի իսթեբլիշմենթում
քաջ գիտակցում են, որ այս հակամարտության վերջնական հաղթահարումը կարող է հանգեցնել
նրան, որ Ռուսաստանն իր ազդեցությունը կկորցնի
և' Հայասանին և' Ադրբեջանի վրա: Հենց այդ առումով էլ, Պուտինը փորձել է վստահեցնել
Ալիևին, որ հայկական կողմը կգնա որոշակի զիջման, սակայն դա չի լինի հիմա, քանի որ կան
որոշակի անհարթություններ` փորձելով ժամանակ ձգելու քաղաքականությամբ ամրապնդել իր
դիրքերը Ադրբեջանում, որը հնարավորիս չափ ինքնակամ է: Կարելի է ասել, որ հենց դրա մասին
է վկայում նաև Ռուսաստանի նախագահի այն մեջբերումը, որն նա արեց ս.թ. օգոստոսի 10-ին
ՀՀ նախագահի հետ հանդիպմանը` պատասխանելով
լրագրողների հարցերին` Ադրբեջանն արագընթաց զարգացում ունեցող տնտեսությամբ երկիր է,
որն ինչ զենք ցանկանա և ումից ցանկանա կարող է գնել` հավանաբար ցույց տալով, որ իրենք
անելիք ունեն այդ առումով` հետագայում փորձելով տնտեսապես ամրապնդել իրենց դիրքերն
Ադրբեջանում, ինչպես որ ժամանակին` Հայաստանում:
Սակայն, Ադրբեջանն էլ, հավանականորեն
ունի իր քաղաքական հետագիծը: Ենթադրվում է, որ զարգացնելով երկրի ռազմատեխնիկական ներուժը`
նա ձգտելու է խնդիրը հանգուցալուծել պատերազմի միջոցով` չտեսնելով այլ հնարավորություններ`
հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ վերջերս կնքած թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական
պայմանագրերի, Թուրքիան Ադրբեջանում տեղակայելու է ռազմաբազա, որն էլ, պարզ է, որ ուղղված
է լինելու ՀՀ-ի դեմ: Հավանաբար, Ադրբեջանը կսանձազերծի նոր պատերազմ այս տարվա սեպտեմբերի
21-ին` ՀՀ անկախության 25-ամյա տարեդարձի կապակցությամբ` փորձելով ոչ միայն աղավաղել
Հայոց տոնն ու նշանակությունը, այլ նաև որոշակիորեն խորհրդանշական դարձնելու ՀՀ պետականության
գոյատևման իբրև ավարտի սկիզբը:
Քաղաքագետ, փորձագետ
Ք.Գ.Թ Ռոման Մելիքյան