Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

31 հուլ 2019 15:13

Հարգելի Փաշինյան, խորապես ցավում եմ, որ Ձեր անվտանգությունն ապահովում են նման անկիրթ ու անդաստիարակ մարդիկ

Լուսանկարիչ Գևորգ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում պատմել է նախօրեին Սևանում իր հետ պատահածը։
«Ուզում եմ անդրադառնալ մի տհաճ երևույթի, որին ականատես եղա երեկ:
Արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում ենք ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ հայ երիտասարդների հետ, ովքեր իրենց սեփական ուժերով հավաքել են հազարավոր դոլարներ և օգնում են ՀՀ-ում գտնվող տարբեր մանկատների և ստարտափ ակումբների: Իրենց ֆինանսավորմամբ նաև օրեր առաջ Ապարանում բացվել է ստարտափ ակումբ, որտեղ Ապարանի երիտասարդները անվճար ուսուցանելու և լավ ապագա ունենալու հնարավորություն ունեն (սա գրում եմ, որպես փոքրիկ ինֆո, ոպեսզի բացի դեպքից նաև մարդիկ տեղեկանան, թե ինչ հոյակապ հայ երիտասարդներ են բնակվում դրսում):
Երեկ այցելեցինք Գավառի մանկատուն, մանկատանը գտնվող բոլոր երեխաները անհատապես ստացան մեծ օգնություն, և քանի որ մանկատնից պիտի մեկնեինք Sevan startap summit-ին, իսկ մենք բավականին հոգնած և քաղցած էինք, որոշեցինք մինչև գնալը ինչ-որ տեղ ճաշել: Այցելեցինք Noy Lend, որտեղ, ի ուրախություն մեզ, իր ընտանիքի հետ մեկտեղ ճաշում էր նաև բոլորիս սիրելի վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-ը: Երբ ավտոբուսը մտավ բակ, միանգամից պարզ էր, որ ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա է ներսում, որովհետև կանգնած էին իրեն ուղեկցող սև մեծ մեքենաները ու մեծ թվով անվտանգության աշխատակիցները, որոնք, բոլորին ի ցույց դրած իրենց զենքերը, կողքները խփած ման էին գալիս:
Դե, ման էին գալիս, լավ էին անում, Աստված իրենց հետ, բայց երբ մեզ տեսան, (ի դեպ մեզ հետ էր նաև Ֆրեզնոի Սուրբ երորդություն եկեղեցու քահանա Հայր Տաճատը), սկսեցին մատնացույց անել ու ահավոր գռեհիկ կերպով ծիծաղել այնքան նկատելի կերպով, որ բացի ինձնից, նաև մեր խումբը նկատեց և շատ վատ զգացին իրենց: Շատ ամոթալի վիճակ էր, անկեղծ, ես ինձ վատ էի զգում, որ նման մարդիկ կան ու նման մարդիկ են պահպանում վարչապետի անվտանգությունը: Ճիշտ է` քիչ անց մեզ մոտեցավ անվտանգության մեկ այլ աշխատակից կամ անվտանգության պետը (չգիտեմ` ով էր), և ներողություն խնդրեց մյուսների պահվածքի համար, բայց հարկ եմ համարում գրել այս մասին:
Հարգելի ՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ես խորապես ցավում եմ, որ Ձեր անվտանգությունը ապահովում են նման անկիրթ ու անդաստիարակ մարդիկ, որոնք իրենց կյանքում բացի վզները հաստացնելուց ոչինչ չեն արել, և առանց իմանալու, թե իրենց դիմաց ով է, կարող են նման գռեհիկ պահվածք ցուցաբերել մարդկանց հանդեպ:
Հ.Գ ի գիտություն իրենց` այս երիտասարդները մի քանի օրերի ընթացքում իրենց ուժերով արել են ավելի շատ բան, քան լիքը պաշտոնյա իր ամբողջ գործունեության ընթացքում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր