Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

05 օգոս 2019 11:20

Փաշինյանի զեկույցը պատահական չէ, դա նախազգուշացում է որոշներին, որոնց շատ արագ կարելի է բերդերը լցնել

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնի զեկույցն ու դրա թիրախները. և այսպես՝
-մինչ կոնտրհեղափոխական ճամբարի թափթփուկ խմբավորումները, որոնցից շատերը հենց մինչհեղափոխական իշխանության մեջ են եղել, սպառնում են աշնանը հասնել փողոցում իշխանափոխության,
-մինչ Քոչարյանը հորդորում էր Ստեփանակերտին շարունակել դեմ գնալ Երևանին, ու օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետը պետք է ելույթ ունենա Ստեփանակերտի հրապարակում, իսկ թափթփուկներն զբաղված են կոչեր անելով, որ մարդ չգնա հրապարակ,
-մինչ Սերժ Սարգսյանը Դիլիջանում ամառային ճամբար է անում կուսակցական երիտասարդների հետ․․․
Փաշինյանը հայտարում է, որ իր սեղանին մի գաղտնի զեկույց է, որը պատրաստվել է 2014թ․, Սերժ Սարգսյանի իշխանության որոշ համարձակ ներկայացուցիչների կողմից, իսկ փաստաթուղթը գուժում է, որ 2014-ի դրությամբ ձախողված ու կաթվածահար պետություն է․․․
Ու ակամայից այդ տարեթվի հետ կապված հիշում ես, որ 2014-ին ամռանն Ադրբեջանն առաջին փորձն արեց լայնածավալ պատերազմ սանձազերծելու, ու մինչև դա, երբ թեժացնում էր իրավիճակն անգամ Նախիջևան-Հայաստան սահմանին (մայիսի վերջ, հունիսի սկիզբ), մի տարածք, որտեղ նախկին 20 տարիներին անդորր էր, մայիսի վերջերին Ադրբեջանի առաջին հանրապետության օրվա իր ուղերձում չթաքցրեց, որ իր ռազմական պլաններում Հայաստանի ներքաղաքական գործոնն էլ կա․ Ալիևը մոտավորապես հայ ժողովրդին կոչ էր արել ազատվել հանցագործ, կեղեքող կլանից, այլապես ինքը դա կանի․․․ Նման հայտարարություն անում է կամ խելագարը, կամ մեկը, ով վստահ է, որ դիմացի հակառակորդը նոկաուտի մեջ է․․․
Ու ամռանը, Տավուշից միչև Արցախ սահմանագծով, դիվերսիաների հեղեղ էր, որ լարվածության աննախադեպ աճ՝ բնակավայրերի հերտակոծություններով․․․ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի հետախոզությունն ու հակահետախուզությունն էլ տեղյակ էին Հայաստանի աղետալի վիճակի մասին․․․ Տեղյակ էին ոչ պակաս, որքան Սերժ Սարգսյանը, ում սեղանին դրվել էր գաղտնի զեկույցը։ Ու չմոռանանք նաև, որ այդ տարի Ադրբեջանին գաղտնի տեղեկություններ փոխանցելու քրեական գործեր հարուցվեցին լրտեսության հոդվածով․․․ Բայց անցնենք առաջ․ Փաշինյանն այս զեկույցի մասին պատահական չէ խոսում։ Դա նախազգուշացում է կոնտրհեղափոխական թափթփուկներին, որոնց շատ արագ կարելի է բերդերը լցնել, որովհետև զեկույցը ոչ ինչ է, քան պետական դավաճանության խոստովանագիր․․․ Ես, իհարկե, դժգոհ եմ, որ Փաշինյանը, այդքանն իմանալով, չի պատժում նրանց։ Միգուցե նրանք չափազանց շա՞տ են ու դրանից է զգուշանում։ Չգիտեմ։ Բայց որ այս զեկույցի համար պետք է մարդիկ նստեն, դա հաստատ։ Ես հիշում եմ մեր բոլորիս՝ մորս, հարևաններիս վիճակը սահմանին ու հարց տալիս՝ մի՞թե այդ ամենի համար պատասխան տվող չի լինելու։ Ի վերջո, թշնամիկն հարձակվեց, որովհետև վստահ էր, որ կհաղթի, որովհետև վստահ էր, որ պետությունը ձախողված է․․․ Եթե 2014-ին Պուտինը «մեծահոգաբար» օգոստոսի 8-ին այն կանգնեցրեց, ապա 2016-ին լռելայն համաձայնեց․․․ Ու Ալիևը դա կրկնեց նաև 2016-ի ապրիլին՝ վստահ լինելով, որ մենք կաթվածահար վիճակում ենք։ Դա բարդ չէր հասկանալը։ Ու այս հանցագործության համար Հայաստանում պատժվողներ պետք է լինեն։ Հուսամ, աշնանը կամ դրան ընդառաջ ոմանք ու որոշ թիրախ խմբակներ այնքան կակտիվանան, որ գոնե այդպես իրեն կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին զնդաններ պատրաստել իրենց համար»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր