Անվավեր է ճանաչվել Հանրային Ռադիոյի տնօրենի՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասին որոշումը          «Արմավիր» քրեակատարnղական հիմնարկում հայտնաբերվել է տղամարդու մարմին       ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է մոտ մեկ ամսով հետաձգել Չինաստան այցը    

07 օգոս 2019 12:34

Քոչարյանն անազատության մեջ է.Գործում զարգացում, պրոցես չկա.մեղավորը պետությունն է, ով չի ապահովում գործի բնականոն ընթացքը

Գործում զարգացում չկա: Դատական համակարգը տվյալ գործը չի քննում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ Ռոբերտ Քոչարյանն անազատության մեջ է, սակայն գործընթացը չի վերահսկվում որևէ դատարանի կողմից, չկա դատարան, որը կարող է այլընտրանքային խափանման միջոցի մասին որոշում կայացնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:
Օրբելյանի խոսքերով, Վերաքննիչ դատարանի որոշումից հետո մի իրավիճակ է, որ որևէ զարգացում, պրոցես չկա, ինչը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, ՄԱԿ-ի դաշնագրով, սահմանադրութամբ մարդու իրավունքների կոպիտ խախտում է. «Մարդը չի կարող գտնվել անազատության մեջ անորոշ ժամկետով՝ առանց որևէ դատական վերահսկողության հնարավորության»:

Փաստաբանը հայտնեց, որ այս պահին ներկայացված է գրավի միջնորդություն, այլընտրանքային խափանման միջոցի մասին միջնորդություն՝ այդ թվում նաև մի շարք հանգամանքների մատնանշմամբ, բայց որևէ կերպ այդ միջնորդություններին անդրադարձ չի կատարվել ու չի կատարվում. «Մեղավորը պետությունն է, ով չի ապահովում գործի բնականոն ընթացքը: Վերաքննիչի որոշումը ենթադրում էր, որ դրանից հետո 2-օրյա ժամկետում Դավիթ Գրիգորյանը որոշում պետք է ընդուներ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր