Կինոյի տղան, կամ փնտրված տղամարդը
-Ալիսա` ասա, ի՞նչ հարց էիր տալու, Լավրովը տրամադրությունս ահագին բարձրացրեց,
ուզում են հետս հարաբերությունները լավացնեն: Հեղափոխությանը գին են տալիս, իրենց մոտ իրավիճակ է փոխվել՝ հեղափոխության
վտանգ կա:
-Տես
դու արդեն վարչապետի աթոռին ես նստած, հաստատ մտածել էիր, որ այդ աթոռին նստես ի՞նչ
ես անելու:
-Ժողովրդի
սոցիալական վիճակը բարելավեմ:
-Սուտ:
-Արցախը
միացնեմ Հայաստանին:
-Դետեկտորը
կախվեց:
-Պատժեմ
նախորդ իշխանություններին, կոռուպցիան վերացնեմ:
-Կիսասուտ:
-Իսկ,
ինչու՞ կիսասուտ:
-Տես
Նիկոլ, դու դեռ ուսուցիչներին, սոցապ աշխատողներին ես պատժում, մանր-մունր յոլա գնացողներին,
մեկ էլ Քոչարյանին:
Լևոնի
ու Սերժի թիմերը ինչպես կային, էտպես էլ շարունակում են:
-Ես
մարտի մեկը բացահայտեցի:
-Դու
այն տանում ես փակուղի:
-Ապրիլյան
քառօրյան բացահայտում եմ:
-Դա
էլ ես մոռացության մատնելու:
-Գուցե
ասես, որ Քոչարյանին վենդետա եմ անում:
-Դու վենդետա չես անում: Վենդետան այն կլիներ, եթե Քոչարյանը պապիդ սպանած լիներ, դու
էլ նրա պապին սպանեիր:
Նիկոլ
ժողովուրդը գիտես քեզ ինչու է դեռ հանդուրժում, որովհետև նրանք կարծում են, թե դու
կինոյի տղան ես: Նրանց թվում է, թե դու էն տղամարդն ես, որ Քոչարյանն ասում էր՝ բա
ուր է էն տղամարդը, թող գա...
-Մի
խոսքով՝ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը քիչ էին, հիմա էլ դու ես հետևիցս ընկել,
մտքերդ լրիվ Նաիրայինն են, նրանից միայն տեսքով ես տարբերվում:
-Նիկոլ
գիտեմ հեքիաթներ սիրում ես, Քաջ Նազարը անգիր ես արել…
Տես
Քոչարյանը «Ալի Բաբան ու քառասուն ավազակներն» էր կարդացել՝ գանձերը վերցրեց, ավազակապետին
սպանեց, ավազակներին էլ դարձրեց իր թիմակիցները:
Սերժն
էլ «Անխելք մարդն» էր կարդացել, որ գնում էր աստծու մոտ բախտ խնդրելու, ճանապարհին գայլին
սպանեց, ծառի տակի ոսկիները հանեց, էնտեղ մի ջահել-ջիվան աղջիկ կար դրան էլ առավ ու
աստծուն մոռացավ, Բադեն Բադենում բադ է լողացնում:
Այ,
իսկ դու, եթե ժողովրդին տված խոստումներդ չկատարես, կարող է ոսկե ձկնիկի հեքիաթը, Հայկոյի
հետ քաղաքապետարանում բեմականացնես:
—Ես
իմ բոլոր խոստումները կատարելու եմ, բայց հայ ժողովրդին տված:
—Տես, դետեկտորը էլի կախվեց:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 4