Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

26 օգոս 2019 11:18

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով ոչնչացվել են կահույք, տեխնիկա, հաստոցներ...

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով այրվել է շուրջ 30.000 քմ տարածք` ոչնչացնելով փայտամշակման հաստոցներ, կահույք, տեխնիկա: Այդ մասին տեղեկացնում են  ՀՀ ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ հրդեհի բռնկման մասին ահազանգն ստացվել է  օգոստոսի 24-ին` ժամը 15:47-ին: Այն մեկուսացվել է այսօր վաղ առավոտյան`  ժամը 05:24-ին, մարվել 13:53-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը (ընհանուր 434 փրկարար): Քաղաքապետարանը տրամադրել է ջրատար ավտոմեքենաներ: Բացի այդ` օգտագործվել է գազածխապաշտպան ծառայության մեկ հատուկ ավտոմեքենա և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 145/5 հասցեում գտնվող «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում: Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)`  լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք», - հայտնում են ԱԻՆ-ից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր