Դանակահարություն նարկոլոգիական կենտրոնի մոտ. տղամարդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Աղասի Գասպարյանն է, ով դանակահարվել է անհայտ անձի կողմից «Ավան վարչական շրջանի նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ընկերության մոտ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Ա. Գասպարյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ թմրանյութերի հետ առնչություն ունենալու մասով։