Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

31 օգոս 2019 18:02

Դավաճանելը՝ դավաճանություն է ծնում

-Բարև ալիսա, այսօր էլ ես եմ քեզ մի քանի հարցեր տալու:
 
-Նիկոլ, ես հենց դրա համար եմ ստեղծված:
 
-Դե ասա ԽՍՀՄ գաղտնի տվյալները քեզ որտեղի՞ց են հայտնի:
 
-Ամերիկացիներից, Գորբաչովը ԽՍՀՄ բոլոր արխիվները փոխանցել է ամերիկացիներին, այլապես այդ հզոր երկիրը ինչպե՞ս էին քանդելու:
 
-Լավ, ուրիշ հարց՝ Քոչարյանի կալանքը երկարացնելը քեզ դուր եկա՞վ:
 
-Եթե ՍԴ-ի նիստի հետաձգումը նկատի ունես, ապա ոչ: Դա թուլության դրսևորում էր:  Նախ, որ Պուտինին նեղացնել չի կարելի, և հետո ինչ է նշամակում՝ Սերժի օրոք Վստրեչի ապերը կամ Վաչոն ում ուզեին բանտից կհանեին, հիմա աշխարհի տերերից մեկը չի կարողանում իր ընկերոջ խափանման միջոցը փոխի: 
 
-Ալիսա, իսկ ի՞նչ անեմ, ռուսները բան չեն առաջարկում:
 
-Նրանք չեն էլ առաջարկի, դու պետք է գլխի ընկնես և անես բաներ, որ նրանք հայերին քաղցր աչքով նայեն: Մի մոռացիր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Քոչարյանի համբերությունն էլ հատել է, հենց որ նրա ոտքը բանտից դուրս եկավ, իսկ դրանում չկասկածես, մի խոսքով դա էլ չի բացառվում: 
Դու ճիշտ կանես հիմա էլ Սերժին կալանավորես, համ Քոչարյանը գոհ կմնա, համ՝ Պուտինը, չէ որ Սերժը երկուսին էլ դավաճանել է, համ էլ Սերժի փեսան՝ Միշիկը:
 
-Իսկ Միշիկն ինչո՞ւ:
 
-Ոնց թե ինչո՞ւ, նա ի՞նչ էր արել, որ Սերժը նրան Վատիկան աքսորեց:
Դա դեռ ոչինչ, ամենակարևորը ղարաբաղցիները կհասկանան, որ եթե իրար դավաճանեն, միասնական չլինեն, Սերժի ու Ռոբի օրը կնկնեն:
 
-Ալիսա կուզե՞ս տեղս մի երեք օր երկիրը ղեկավարես:
 
-Էլի սկսվեց, էլի ընկար հեքիաթների գիրկը, դերվիշի հեքիաթը հիշեցի՞ր: Չէ չեմ ուզում, այդ աթոռին որ մոտ գամ՝ Աննան ակումլյատորս կջարդի, ինձ էլ կհոսանքազրկի, քեզ էլ:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 8

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր