Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը          Երևանի Նար-Դոս փողոցում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվել       Արտակարգ դեպք՝ Երևանում, հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող շենքի բնակարաններից մեկի պատշգամբում    

03 սեպ 2019 15:19

Ռուսական գազի գինը ձեռնտու է մեզ, Իրանը դժվար թե կարողանա Հայաստանին ավելի ցածր գին առաջարկել

Հայաստանի և Իրանի միջև ենթակառուցվածքային կոմունիկացիաներն ունեն զարգացվածության բավարար մակարդակ, իսկ 2020 թվականի ավարտին էլ նախատեսված է երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։ Դրանից հետո ենթադրվում է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ավելի մեծ ծավալ։ Այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

Նա անդրադարձավ նաև իրանական գազին, ու ասաց, որ Իրանը դժվար թե կարողանա Հայաստանին ավելի ցածր գին առաջարկել գազի համար, քան Ռուսաստանը։ Բայց, ըստ Թումանյանի, հնարավորություն կա Իրանի միջոցով Հայաստան բերել թուրքմենական գազը՝ swap-ի միջոցով։
 

Ինչ վերաբերում է ավտոճանապարհներին ու երկաթուղուն, Թումանյանը որոշեց մանրամասները ներկայացնել քննարկման փակ հատվածում՝ գաղտնիքներ չբացահայտելու համար։ Սակայն որոշ մասով անդրադարձավ առկա վիճակին։
«Նվազագույնը Հայաստանի համար կարևոր է գոնե ավտոճանապարհը կարգի բերել, որ այդ առանցքը մեզ համար ևս աշխատի։ Ինքը՝ Իրանը, բազմաթիվ հնարավորություններ ունի։ Մեր մեջ ասած՝ առանց Հայաստանի կարող է երկար տարիներ յոլա գնալ։ Ե՛վ Եվրոպա կարող է դուրս գալ ու դուրս է գալիս, և՛ Ռուսաստան, և այլն»,- ասաց Թումանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր