Համանախագահող երկրների տեսակետների միջև հստակ տարբերություններ կան. Տեսանյութ

Ըստ
Ստեփան Գրիգորյանի Ռուսաստանն ուզում է ինչ-որ հարցեր լուծել՝ օգտվելով իրավիճակից: Նա
համոզված է, որ Ռուսաստանն իր շահերն ունի Ադրբեջանից և հանուն այդ շահերի պատրաստ է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ԼՂՀ հարցում զիջումներ անել հօգուտ Ադրբեջանի. «Ռուսաստանը ԼՂ հարցում շեղվում է Մինսկի խմբի ուղղությունից և արանքում ցանկանում է ինչ-որ բան կորզել Ադրբեջանից: Նման բաներն անում են ավելի քողարկված և նուրբ, իսկ այս դեպքում դա ուղղակիորեն ասվում է»,- ասաց բանախոսը:
Ստեփան
Գրիգորյանը նաև նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված պրոցեսի ստվերային մասը բավական ակտիվ է ընթանում և մի շարք գործոններ կան, որոնք ազդում են հարցի լուծման տարբերակների վրա. «Նախ խոր անվստահություն կա Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ թե՛ երկու երկրների իշխանությունների, թե՛ հասարակությունների միջև: Երկրորդ՝ Հայաստանի հասարակության անվստահությունն է իր իշխանությունների հանդեպ: Երրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում տիրող իրավիճակն է»,- ասաց քաղաքագետն՝ ընդգծելով, որ համանախագահող երկրների տեսակետների միջև հստակ տարբերություններ կան:
Քաղաքագետը կարծում է, որ այս պարագայում Հայաստանն ամեն բան պետք է անի վերացնելու ներքին լարվածությունն ու ռեպրեսիաները. «Անհրաժեշտ են ոչ ավանդական որոշումներ, օրինակ՝ոչ ֆորմալ կոռուպցիայի դեմ պայքարելը կամ թուլացնել մենաշնորհները: Սկսել ձերբակալել այն ոստիկաններին, որոնք ուժ կիրառեցին հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում: Այդ
քայլով վստահությունը կբարձրացնի, այլ ոչ թե հանել գործից, հետո այդ
մարդիկ այլ պաշտոններում հայտնվեն: Պետք է ներսում վստահության մթնոլորտ ստեղծվի, բացի դրանից դա արդարության հետ է կապված. ոստիկանը, որը դաժանաբար ծեծում էր լրագրողին, պետք է բանտում լինի: Նա
իրավունք չունի հրաժարական տա ու դուրս գա խաղից»: