Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

09 սեպ 2019 13:42

Տեսանյութ. Անհապաղ որոշում կայացրեք, եւ ոչ թե վիզներդ ծուռ սպասեք թրաշամանուկների կողմից հրահանգների

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ասյօր` սեպտեմբերի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրի մոտ պահանջում են, որ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը իջնի ներքեւ եւ պատասխան տա իրենց հարցերին:
«Հավաքվել ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ պարոն Արթուր Մկրտչյանին կոչ անելով որպեսզի Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումն ի կատար ածվի, այն էլ անհապաղ, քանի որ արդեն մեկ տարի է` նախագահ Քոչարյանը գտնվում է քաղաքական հետապնդման մեջ եւ քանի որ այսօր այլեւս Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, համաձայն ՀՀ Սամանադրության եւ օրենքների, այս դատարանը նաեւ կոչված է ի կատար ածել իր այդ որոշումը եւ ինչպես ասեցի` անհապաղ: Նախագահ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է եւ մեկ րոպե, մեկ ժամ, նրան անազատության մեջ պահելը հակասում է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությանը եւ մարդու ազատություններին եւ իրավունքներին: Մենք խնդրում ենք Արթուր Մկրտչյանին հնարավորության դեպքում իջնի ներքեւ եւ մեր հարցերին պատասխան տա, իսկ հարցը մեկն է` ազատություն նախագահ Քոչարյանին: Պարոն դատարանի նախագահ մենք կոչ ենք անում, որ դուք անհապաղ որոշում կայացնեք եւ ազատ արձակեք պարոն Քոչարյանին եւ ոչ թե վիզներդ ծուռ նայեք դեպի Հանրապետության հրապարակ եւ սպասեք, թե ինչ հրահանգներ են այնտեղից հնչելու: Հարկատուները ձեզ վճարում են, որ դուք, ձեր լիազորությունների շրջանում իրականացնենք արդարադատություն, եւ ոչ թե սպասեք թրաշամանուկների կողմից հրահանգների, որպեսզի կատարեք Սահմանադրությամբ ձեզ օժտված լիազորությունները»,-ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը:


Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն»:
Դատարանի նախագահ Արթուր Մկրչտչյանը դատական կարգադրիչների միջոցով ակցիայի մասնակիցներին փոխանցեց, որ պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներից 3-ին եւ լսել նրանց բողոքը:
Ակցիայի մասնակիցները դատարանի աշխատակազմի ղեկավարին  հանդիպեցին եւ նրան փոխանցեցին  ՍԴ որոշման օրինակը: Աշխատակազմի ղեկավարը ասել է, որ ՍԴ որոշման օրինակը նաեւ դատավոր Դանիբեկյանին է փոխանցել: Աշխատակազմի ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ կես ժամվա ընթացքում դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը կհայտնի իր դիրքորոշումը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր