Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

11 սեպ 2019 14:50

Տեսանյութ.«Օրենքով գողերին» զսպող օրենքով մարդկանց անհարկի մեղադրանքներ են առաջադրելու.նրանց համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով

«Օրենքով գողերին» զսպող նոր նախագիծը ակնհայտ չարաշահումների տեղիք է տալու, դրա արդյունքում մարդկանց բերելու են անհարկի մեղադրանքներ առաջադրեն։  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11–ին մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված խնդրահարույց նախագծին։
Երեմ Սարգսյանի կարծիքով՝ նման օրենքի անհրաժեշտություն կա, սակայն օրենքը կիրառելիս պրակտիկայում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու։


«Եթե փորձենք առարկայական հարցեր տալ նախագծի հեղինակներին, դժվար թե կարողանան պատասխանել. օրինակ ինչպե՞ս են որոշելու, թե ո՞վ է քրեական հեղինակությունը, ասում են դուք բոլորդ գիտեք. լավ, ենթադրենք գիտենք, իսկ ինչպե՞ս է դատարանը հիմանվորելու դա։ Գալու են ասել X մարդը քրեական հեղինակություն է, ոստիկանությունից տեղեկանք պահանջեն, որ բերեն ապացուցեն, որ տվյալ անձը քրեական հեղինակությու՞ն է»,–ասաց փաստաբանը։
Անդրադառնալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար նախատեսվող քրեական պատասխանատվությանը, Սարգսյանն ասաց.
«Պատկերացրեք հավաքվել է 5 անձ, խնդրեն մեկին, որ վերադարձնի  ինչ–որ մեկի պարտքը, նշանակում է որ այդ անձանց մեջ քրեական հեղինակություննե՞ր կան։ Կամ ընդունենք, որ X անձն ասում է, որ ընդունոմ է քրեական ենթամշակույթը, սակայն չի առնչվում դրան, հիմա ի՞նչ, այդ անձին է՞լ են պատասխանատվության ենթարկելու»։
Փաստաբանը վստահ է, որ քրեական օրենսգրքում առկա իրավակարգավորումները արդեն իսկ բավարար են քրեածին երևույթների դեմ պայքարելու համար։
Նրա կարծիքով՝ օրենքի ընդունման դեպքում դատական իշխանությունը կանգնելու է օբյեկտիվ որոշում կայացնելու փաստի առաջ։
«Եթե դատարանն օբյեկտիվ որոշում կայացրեց, ասաց հանցավոր արարք չկա, արդարացրեց անձին, սկսվելու է այսօրվա մոտեցումը. քննադատելու են, թե դատավորները մեր արած գործը չեն շարունակում։ Սակայն չպետք է մոռանալ, որ դատավորն այն անձն է, որը պետք է նայի կոնկրետ փաստերին և նրանց հիման վրա որոշում կայացնի,  ոչ թե շարժվի իշխանությունների ցանկությամբ»,–նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս շրջանառության մեջ դրեց  «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվելու ոչ միայն «օրենքով գողը», այլ նաեւ քրեական հեղինակությունը։ «Օրենքով գողերի» համար նախատեսվում է պատիժ 7-10 տարի ժամկետով։
Նախագծի հրապարակումից հետո Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները անկարգություններ սկսեցին՝ դեմ արտահայտվելով ներկայացված օրինագծին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր