2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի       Իրանը կհարվածի ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե Վաշինգտոնը որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ    

21 սեպ 2019 11:30

Քանի դեռ ձեր կապիկությունները լուրջ բնույթ ու հետևանքներ չեն ստացել, սթափվեք

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները մերժողներն ու ատողները, մարդկային արժանապատվությունը հակաազգային համարողները, օգտվելով և կիրառելով ժողովրդավարական մեթոդները, փորձում են արժեզրկել ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, ակամա հարց է ծագում` Դուք Ձեզ այդքան ճարպիկ եք համարում, որ կարծում եք, թե հնարավոր կլինի նման աճպարարությամբ, մանիպուլյացիաներով ժողովրդավարական մեթոդներին հղում անելով ոչնչացնել, արժեզրկել ժողովրդավարությունը, արժեզրկել մարդու իրավունքները, ու մենք էլ միայն դիտելո՞ւ ենք Ձեր քյանդրբազությունները։
Հույս չունենաք, ու հիշեցնեմ։ Ատելությունը, խտրականությունն անհամատեղելի են ժողովրդավարական և իրավական պետության շահերին ու անպայման կկասեցվեն հենց իրավական պետության մեթոդներով։ Ու հույս չունենաք, թե կարող եք ժողովրդավարական արժեքների բովանդակությունը ոտնակոխ անելու համար անխուսափելի պատասխանատվություն կրելու փաստով ձեռք բերել հալածյալի կամ էլ քաղաքական հետապնդման զոհի կերպար։
Կստանաք միմիայն ինքնիշխան ժողովրդավարական և իրավական պետության անվտանգությանն սպառնալիքներ հանդիսացող գործողությունների համար պատասխանատվության ենթարկվածների կարգավիճակ։ Ժողովրդավարությունն էլ իրեն պաշտպանելու իրավունք և պարտավորություն ունի, սա ականջներիդ օղ արեք, ու քանի դեռ Ձեր կապիկությունները լուրջ բնույթ ու հետևանքներ չեն ստացել, սթափվեք, գժուկներ, սթափվեք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր