Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

25 սեպ 2019 16:46

Կազդի, արդյոք, Աղվան Հովսեփյանի ստվերը նախկին ոստիկանապետի մահվան դեպքի բացահայտման վրա

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախկինում ՀՀ քննչական կոմիտեն գլխավորած և մարտի 1-ի գործը տապալած Աղվան Հովսեփյանի ստվերը շատ հնարավոր է դեռ այդ կառույցի միջանցքներում և կաբինետներում է: Կազդի, արդյոք, այդ ստվերը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի բացահայտման վրա, թե ոչ, սա է այսօր ամենագլխավոր հարցը: Կարծում եմ հասկանալի է ինչի մասին է խոսքը: Առայժմ քննչական կոմիտեի հայտարարությունները հօգուտ ինքնասպանությն վարկածի են: Քննվում է արդյոք մահվան դեպքն այս այլ վարկածներով, օրինակ սպանության, հայտնի չէ: Անհամբեր սպասում ենք գլխավոր դատախազության քննության նկատմամբ իրականացվող վերահսկողության վերաբերյալ հայտարարություններին: Գլխավոր դտախազությունը առայժմ լռում է, մինչդեռ պետք էր հանրության առջև հանդես գալ վճռական հայտարարությամբ՝ հաշվի առնելով Մարտի 1-ի գործով անցնող վկաների և մյուսների անհանգստություններն ու մտահոգությունները: Այս գործը պետք է քննվի բաց և թափանցիկ, այն հանրության հետաքրքրություն ներկայացվող եզակի գործերից է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր