Սահմանին կան կրակոցներ, հակառակորդին տրվում է համարժեք պատասխան. ԳՇ պետ
Այս պահի դրությամբ սահմանին կան կրակոցներ, բայց դրանք նպատակային բնույթ չեն կրել, կանխատեսում ենք, որ այս ուղղությամբ լարվածություն չի լինի: Այս մասին լրագրողների հետ հանդիմանն ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակվում է հայ-ադրբեջանական սահմանի՝ Նոյեմբերյանի հատվածում նախորդ շաբաթ գրանցված լարվածությունը, և ինչպիսի պատասխան է տվել հայկական կողմը։
«Սահմանին իրավիճակը կայուն է, վերահսկելի է: Համարժեք պատասխան տրված է, որևէ դեպք չեմ հիշում, որ վերջին շրջանում համարժեք կամ ավելի պատասխան չի տրվել»,- վստահեցրեց նա:
Գլխավոր շտաբի պետի խոսքով ՝ ընդհանուր առմամբ կրակոցների և զոհերի թիվը նվազել է, առաջիկայում այդ մասին մանրամասն տվյալներ կներկայացվեն:
Անդրադառնալով սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը անցկացված լայնամասշտաբ զորավարժությունների արդյունքներին Արտակ Դավթյանն ընդգծեց, որ ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել է:
Գեներալ-լեյտնենանտը նշեց, որ կորուստների վերաբ«2019թ-ին ծառայության հետ կապված ունեցել ենք 17 զինծառայողի մահ՝ 2018-ի 28 զինծառայողի մահվան համեմատ, դա մոտ 39 տոկոսով նվազում է և բավականին մեծ աշխատանքի արդյունք է: Բայց անգամ մեկ հոգու մահը խիստ ցավալի է, ընտանիքի համար՝ ողբերգություն»,- նշեց նա:երյալ տվյալները չեն թաքցնում, հաշվետու են: