ՌԴ-ն նպատակահարմար չի համարում Ուկրաինայի հարցով բանակցություններին եվրոպական երկրների մասնակցությունը          Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կմնա տնային կալանքի տակ, բայց կկարողանա մասնակցել պատարագների       Իրանը հայտարարել է Իսրայելին զանգվածային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի մահվան    

08 հոկ 2019 16:25

1896 թվականին ծնված երկարակյաց է հայտնաբերվել,գաղտնիքը՝հրաժարվել է սեռական կյանքից,կարագից և մրգերից...

ԱՄԷ-ում օդանավակայանի աշխատակիցներին զարմացրել է 123-ամյա հնդիկ վանական Սվամի Շիվանանդը: Տղամարդը ցույց է տվել իր անձնագիրը, որտեղ նշված է եղել, որ նա ծնվել է 1896 թ.-ի օգոստոսի 8-ին:
Շիվանանդը, հավանաբար, մոլորակի ամենատարեց բնակիչն է, բայց նա չի դիմել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Այդ մասին վանականին խնդրել են նույնիսկ նրա աշակերտները:


Շիվանանդն իր տարիքից շատ ավելի երիտասարդ է թվում: Նրա խոսքերով, հասնել այդ տարիքին նրան օգնել են յոգան, կարգապահությունն ու կուսակրոնությունը:
Տղամարդը հինգ տարեկան հասակում զրկվել է ծնողներից և նրան դաստիարակել է տեղի գուրուն: Հետագայում նա որոշել է վանական դառնալ և այդ օրվանից ապրել է համեստ կյանքով: Շիվանանդը հրաժարվել է սեռական կյանքից, համեմունքներով սննդից և անգամ կաթից, կարագից և մրգերից՝ դրանք չափազանց «համեղ սնունդ» համարելով:


Բացի այդ, վանականը քնում է հատակին՝ գլխի տակ փայտի կտոր դնելով


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր