70-ամյա տատիկը հղիացել է՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար
![70-ամյա տատիկը հղիացել է՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար 70-ամյա տատիկը հղիացել է՝ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու համար](https://hayacq.com/uploads/posts/2018-06/medium/1527856346_msfkqercum5kuv0cm1l5.jpg)
Ինչպես հաղորդում է The Sun-ը, թոշակառուն լրագրողներին ցույց է տվել հետազոտության արդյունքները՝ որպես ապացույց, և ուրախությամբ հայտարարել է, որ ինքը աղջիկ է ունենալու: Մարիա դե լա Լուիզը նախընտրում է իր տարիները ձեռքերը ծալած բազմոցին նստելու փոխարեն՝ ակտիվ կենսաձև վարել, իսկ այժմ արդեն մայրանալով՝ կարող է համաշխարհային հռչակ վայելել:
Բանն այն է, որ թոշակառուն ցանկացել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենածեր ծննդաբերող կին, բայց դրա համար անհրաժեշտ է փաստաթղթավորել իր հղիությունը: Թե ով է երեխայի հայրը՝ թոշակառուն չի հայտնում:
Ապագա երեխան Մարիայի համար կլինի ութերորդը: Երբ մեծահասակ երեխաներն իմացել են իրենց ընտանիքում քրոջ ի հայտ գալու մասին, այնքան էլ չեն ուրախացել: Շուտով թոշակառուն կհանդիպի գինեկոլոգի հետ, և ամենայն հավանականությամբ նա ստիպված կլինի ծննդաբերել կեսարյան հատումով՝ տարիքի պատճառով:
Եթե ամեն ինչ ընթանա ծրագրածի համաձայն, ապա Մարիա դե լա Լուիզը կգերազանցի նախորդ մայրիկի՝ Մարիա Դել Կարմեն Բոուսադա դե Լարայի ռեկորդը: Իսպանուհին 2006 թվականին երկվորյակ տղաներ է ունեցել: Նա օգտվել է արհեստական բեղմնավորման ծառայությունից, հանուն որի նույնիսկ խաբել է իր տարիքը: