Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

08 հոկ 2019 19:02

Մեր օրերի Օստապ Բենդերը

 
 
-Բարև ալիսա:
 
-Բարև Նիկոլ, Նիկոլ չեմ հասկանում էս ինչո՞ւ են ընկել ընտանիքիդ հետևից, ինչեր ասես չեն գրում:
 
-Ալիսա հոգեվարքի մեջ են, զառանցում են, վերջին պրյոմն են ուզում կիրառեն: Ընդհանրապես քաղաքական պայքարն էլ օրենքներ, բարոյականություն, տրամաբանություն ունի, այն է՝ ինչ էլ լինի անձնականին չեն կպնում, եթե փորձում են ինձ վախեցնել, ապա ուշացել են, Գյումրիից Երևան ճանապարհին պիտի վախեցնեին:
 
-Նիկոլ, բա Պուտինի հետ ի՞նչ էիք այդքան երկար խոսում օդանավակայանում:
 
-Ալիսա վայելում էինք հայկական կոնյակը և ես Զիմզիմովին, կներես Պուտինին մի անեկդոտ պատմեցի. Մեկին մի բան են բացատրում, ասում են հասկացա՞ր, ասում է ոչ, նորից են բացատրում՝ ասում են հասկացա՞ր, ասում է ոչ, նորից են բացատրում՝ ասում են հասկացա՞ր և նա ասում է, հո բութ չես, ասացի չեմ հասկանում: Հիմա իմն է: Ասում են արի մի կլորիկ գումար վերցրու գնա, չեմ ուզում: 
Ռոբերտն ու Սերժը էդքան փող տարան, ու՞ր է նրանց փողերը, Ռոբերտը տվել է ռուսներին, Սերժը՝ Եվրոպացիներին: Հիմա նրանք Պեպոյի օրն են ընկել, Զիմզիմովին ասում են փողերը տուր, նա էլ թե բարաթը բեր, բարաթ տվողն էլ հիմա ես եմ, թելի կծիկը իմ ձեռքում է:
 
-Նիկոլ բա սրա վերջը…
 
-Ուզում ես տեսնել կինոն ինչով կավարտվի՞… Ես Շուրային (Սերժին) ասում եմ որքան փող է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար, մեկ է նրա աչքը ուրիշի գրպանում է, պանիկովսկին (Ռոբերտը) ասում է ես հիվանդ մարդ եմ տվեք իմ փողերը ատամներս (ադենոմաս) պիտի բուժեմ, էն Բալագանովին էլ ասում է Շուրա դու բութ ես, միայն գողություն, էն Ադամը (Լևոն Տեր-Պետրոսյանը) ծերացել է, վերանորոգել է Լորեն Դիտրիխը և գրդոն է անում, դե ես էլ՝ զորահանդեսի հրամանատարս Հայաստանը տուն, օջախ եմ սարքում և ուզում եմ տնային կառավարիչ աշխատել, ինձանից միլիոնատեր դուրս չի գա:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 18

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր