Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 հոկ 2019 19:08

Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք

-Բարև ալիսա:
 
-Բարև Նիկոլ:
 
-Տեսա՞ր Ալիևի պորտը ոնց տեղը դրեցի:
 
-Նիկոլ, դու նման ես՝ մի տեսակ երեխեք որ կան.. երբ, հայրը գովում է, ինքն էլ հավատում է:
Ձեր ժողովուրդը 70 տարի՝ նույնիսկ 90 տարի, Մյասնիկովի մասին՝ կարծեմ «Զանգեզուր» ֆիլմն է նայել: Էնտեղ մի դրվագ կա. մեկը մտնում է Մյասնիկովի մոտ ու ասում «լավ լուր Զանգեզուրից՝ հայերը կոտորեցին դաշնակներին, Նժդեհն էլ փախավ Պարսկաստան»: 
Նիկոլ եթե դու՝ առանց նարկոզի, հացի դանակով, Ալիևի քիթն էլ վիրահատես էֆեկտը 2 օր է տևելու, ժողովուրդը սոված է:
 
-Ալիսա 7% տնտեսական աճ ենք արձանագրել:
 
-Նիկոլ, այդ 7%-ը տար մտցրու եվրոպացիների... այդ թվերը կայացած երկրների համար են: 
Ով-ով, դու հո լավ գիտես, որ ժողովուրդը ոտքի ելավ կսրբի կտանի: 
Ամբոխին խոսքով չես կերակրի: Աստծո որդին համայն մարդկության մեղքերի թողություն տվեց, մեկ է խաչեցին: 
Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք:
Մարդն այս կյանքում է ուզում լավ ապրի, ոչ թե այն կյանքում:
 
-Ալիսա, անշարժ գույքի գները բարձրացել են:

-Նիկոլ, այդ բնակարան գնողներից ոչ ոք չի գալիս Հայաստան ապրելու, փողն էլ Հայաստան չի մտնում, ով  տուն է վաճառում Հայաստանից գնում է:
Նիկոլ գիտես ինչո՞ւ Հայաստանում ներդրումներ չեն արվում, որովհետև հոսանքը շատ թանկ է, հարկային դաշտն էլ արտադրողի համար խայտառակ: 
 
Բա գետինը չեք մտնո՞ւմ, արդեն երկրորդ տարին է հեղափոխությամբ եկել եք, ի՞նչ եք արել, փետն առել ընկել եք Հրայր Թովմասյանի ու Գագիկ Խաչատրյանի հետևից, չէ որ այն մի միջակ քննիչի գործ է:
 
Գազի ու հոսանքի գները իջեցրու, 10-12 դրամանոց հոսանքը ժողովրդի վրա 50 դրամով եք վաճառում, բյուջեն էլ դրանից շահ չունի, ջուրն էլ 20 անգամ թանկ է, կոռուպցիան ու կաշառակերությունը իրարից չեք տարբերում:
 
Մի թիմիդ նայի, բոլորը կարդացած կլասիկներ են… ախ, դրանց կլասիկ ցավը տանեմ, արդուկ անել՝ ինչ եմ ասում, ձու խաշել անգամ չգիտեն և դրա՞նք են տնտեսությունը զարգացնելու:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 19

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր