Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

01 նոյ 2019 11:33

Արտասովոր դեպք.պացիենտի մեզը մանուշակագույն երանգ է ստացել

Կաթվածով հոսպիտալացված պացիենտի մեզը հիվանդանոցում գտնվելու տասներորդ օրը դարձավ մանուշակագույն։ Այս արտասովոր դեպքը նկարագրվել է New England Journal of Medicine -ում։
Մասնագետների խոսքով, մեզի գույնի փոխվելու պատճառը կարող է լինել անսովոր քիմիական ռեակցիան։ Կնոջ մեզում հայտնաբերել են Klebsiella pneumoniae մանրէ, որն ավելի հաճախ հանդիպում է աղեհամակարգում, ինչպես նաեւ կարող է լինել ծանր թոքաբորբի պատճառով։
Պացիենտին հիվանդանոց ընդունվելիս մեզի համար կատետր է դրվել, քանի որ կաթվածի պատճառով միզելու ֆունկցիան խախտվել էր։ Հայտնի է նաեւ, որ մեզի գույնի փոփոխման նախօրեին նա տրիպտոֆանով հարուստ շատ ուտելիք է կերել։

Սովորաբար մանուշակագույն մեզն ազդարարում է այն մասին, որ պացիենտի մոտ կարող է լինել միզուղիների վարակ։ Բայց այս դեպքում բժիշկները դրա մասին չեն հաղորդում։ Ներերակային մի քանի օրվա հիդրատացիայից հետո պացիենտի մեզը նորից նորմալ գույն ստացավ։
«Մանուշակագույն միզընդունման ախտանիշը» առաջին անգամ նկարագրվել է բժշկական գրականությունում 1978 թվականին, իսկ դրա տարածվածության մասին հայտնի չէ։ 2018 թվականին BMJ Case Reports-ը  տեղեկացրել է, որ այս ախտանիշը կարող է լինել մեզի կատետրի երկարատեւ օգտագործման կողմնակի էֆեկտ։
Այս ախտանիշի պատճառը համարվում է որոշակի մանրէներով տիպտոֆանի փոխանակման արդյունքների քայքայումը։ Տրիպտոֆանը, որը պարունակվում է սպիտակուցային շատ մթերքներում, աղիքներից գալիս է դեպի լյարդ, որտեղ հասնում է ինդոքսիլսուլֆատի աստիճանի։ Մեզում մանրէները կարող են վերածել այդ նյութը ինդիգո եւ ինդիռուբին ներկանյութերի՝ կապույտ եւ կարմիր գույների համապատասխանաբար։
Մանուշակագույն մեզի առաջացման մեղավորներ կարող են լինել նաեւ աղիքային ցուպիկը, կապույտ թարախային ցուպիկը, կլեբսիելան, էնտերոկոկերը եւ В խմբի ստրեպտոկոկերը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր