12:28 - Տեսանյութ. «Ինչպես էին քնում դագաղների մեջ եւ սնվում կալիումի պերմանգանատով «համեմված» ուտելիքով». ռուս փրկարարի հուշերը         12:17 - 100 տոկոսով ինքն իրեն պարգեւատրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը      11:58 - Հիշատակի արարողություն Գյումրիում` Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ (Ուղիղ)    

13 նոյ 2019 13:17

Խաչատուրյան քույրերը գրագրություն են ունեցել ընկերուհիների հետ. սպանության հրահրման մասին դիմում է ներկայացվել

Խաչատուրյան քույրերի երկու ընկերուհիների դեմ սպանություն հրահրելու մասին դիմում են գրել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «360»հեռուստաալիքը՝ հղում կատարելով գործին ծանոթ աղբյուրին։ Այս տեղեկությունը հաստատում է նաեւ տուժած կողմի փաստաբան Յուլյա Նիտչենկոն։
Փաստաբանի խոսքով՝ այժմ այս փաստով նախաքննական ստուգում է կատարվում։ Նիտչենկոն նաեւ տեղեկացրել է, որ մահվանից մեկ օր առաջ, երբ Միխայիլ Խաչատուրյանը տուն էր վերադարձել նյարդաբանական կլինիկայում բուժվելուց հետո, քույրերից մեկի եւ նրա ընկերուհու միջեւ գրագրությունում երկխոսություն է եղել։ Հաղորդագրություններից հետեւում է, որ ընկերուհին առաջարկել է տղամարդուն «վերադարձնել» հետ՝ կլինիկա, եւ առաջարկել է հարվածել նրան «մի ինչ-որ ծանր բանով»։


Տուժած կողմի մեկ այլ փաստաբան՝ Օլգա Խալիկովան հաստատել է, որ քույրերը գրագրություն են ունեցել ընկերուհիների հետ, որը նրանք ջնջել են սպանությունից մեկ ամիս առաջ։ «Աղջիկներն այդ սպանությանը շատ վաղուց են պատրաստվել։ Այսինքն՝ երեւում է, որ նրանք այդ գրագրությունը ջնջել են դեռ 2018 թվականի հուլիսին»,- ասել է Խալիկովան։
Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ փոխել են աղջիկների խափանման միջոցը, նրանք սկսել են հեռահար ջնջել Միխայիլի հեռախոսից ամբողջ ինֆորմացիան iCloud-ի միջոցով։ Բոլոր տվյալները, այդ թվում եւ գաղտնաբառը, քույրերը գիտեն։
Քրիստինա, Մարիա եւ Անգելինա Խաչատուրյան քույրերի հանդեպ քննությունն ավարտվել է հունիսի 14-ին։ Քննչական կոմիտեն նրանց մեղավոր է ճանաչել հոր սպանության մեջ։ Ավագ քույրերին սպառնում է 20 տարի ազատազրկում, կրտսերին՝ 10 տարի։ Բացի այդ, նրա համար լրացուցիչ զննում է նշանակվել։
Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերվել էր 2018 թվականին Ալտուֆեւյան խճուղու նրա տանը։ Հարցաքննության ժամանակ աղջիկները հայտարարել են, թե հայրը երկար ժամանակ ծաղրել է իրենց։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր