Իրանը «կորցրել է բանալիները», որոնք անհրաժեշտ են Հորմուզի նեղուցը բացելու համար          Մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ չեն մասնակցում հավաքագրման պրոցեսին       Կոտայքի մարզում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում    

16 նոյ 2019 15:00

Խաչատուրյան քույրերի քրեական գործից ՌԴ ՔԿ-ն առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված

Ստուգում անցկացնելու նպատակով Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նոր նյութեր՝ նրանց հոր` Միխայիլի հետ կապված: Ներկայացված նյութերը վերաբերում են Քրիստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Քննչական կոմիտեն Խաչատրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել: Դրանց մեջ ներառվում են տեղեկություններ նրանց հոր վարքի մեջ հանցավորության նշանների առկայության վերաբերյալ, որոնք նախատեսված են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ 2016 թվականին Քրիստինային ինքնասպանության փորձի հասցնելը և օրենսգրքի 111-րդ հոդվածով՝ աղջիկների առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ»,- ասել է պաշտպանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր