Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ          Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել       Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը    

25 նոյ 2019 13:28

Ոստիկանության բաժանմունքում նկարահանված տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել` պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով

Նոյեմբերի 21-ին համացանցում տարածվել է խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութ, որի կապակցությամբ, լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության բաժանմունքներից մեկում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:


«Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել էին, որ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ստուգումներ են իրականացվում: Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորություններն էլ ժամանակավորապես դադարեցվել են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր