Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

06 դեկ 2019 11:36

Միգրենի դեպքում ասպիրինի մեծ չափաբաժինը գրեթե չի զիջում ավելի թանկ ցավազրկողներին

Ասպիրինի մեծ չափաբաժինների ընդունումը միգրենի դեպքում օգնում է հաղթահարել ցավը. այդ դեղամիջոցն արդյունավետությամբ  գրեթե չի զիջում ավելի թանկ ցավազրկողներին։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է The American Journal of Medicine ասմագրում։
Հետազոտության հեղինակները որոշել են ստուգել միգրենի ժամանակ ասպիրինի (ացետիլսալիցիլաթթու) արդյունավետության մասին գիտական ողջ տեղեկատվությունը։ Նրանց այդ հետազոտությունն իրականացնել դրդել է այն փաստը, որ այդ հիվանդությամբ տառապող բոլոր մարդիկ չէ, որ հնարավորություն ունեն գնելու ավելի նոր ու թանկ դեղեր, որոնք բժիշկները սովորաբար նշանակում են միգրենի դեպքում։
Գիտնականներն ուսումնասիրել են այս թեմայի վերաբերյալ բոլոր որակյալ հետազոտությունները եւ հաստատել, որ ասպիրինը իրոք արդյունավետ է միգրենի նոպաների բուժման համար։
Հետազոտություններից մեկը, որ դիտարկել են գիտնականները, համեմատել է բարձր չափաբաժնով (900-1300 մգ) ասպիրինի արդյունավետությունը սումատրիպտանի, իբուպրոֆենի եւ պլացեբոյի արդյունավետության հետ։ Պարզվել է, բոլոր երեք դեղերն էլ մոտավորապես նույն արդյունավետությունն ունեն միգրենի նոպայի ժամանակ։ Բայց ացետիլսալիցիլաթթվի ազդեցությունն ավելի դանդաղ է ընթացել, քան սումատրիպտինի։ Հետաքրքիր է, որ ասպիրին ընդունելու ժամանակ մարդիկ ավելի հազվադեպ են դժգոհել կողմնակի ազդեցություններից, քան այլ դեղերի։ Բացի ցավի մեղմացումից, ասպիրինն օգնում է հաղթահարել սրտխառնոցը, վախը լույսից եւ բարձր ձայներից։
Տեսության հեղինակները ստուգել են նաեւ, թե արդյոք ասպիրինի կանոնավոր ընդունումը ցածր չափաբաժնով (81-325 մգ) կարող է կանխել միգրենի նոպան, բայց այդ արդյունքը բոլոր հետազոտությունները չէ, որ հաստատել են։
Գիտնականները կոչ են արել չանտեսել ասպիրինը, չէ՞ որ այն պակաս արդյունավետ չէ, քան ավելի թանկ դեղերը, իսկ նրա գինը մատչելի է շատերին։
«Եթե ասպիրինը երկու անգամ պակաս արդյունավետ լիներ, 10 անգամ ավելի թանկ, ինչպես նաեւ բաղադրատոմսով դուրս գրվող դեղ լիներ, ապա, գուցե, պացիենտները եւ բժիշկները այն ավելի լուրջ ընդունեին»,- ասում է հետազոտության համահեղինակ, Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի Չառլզ Շմիդտի Բժշկական քոլեջի դեկան Չառլզ Հենեքենսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր