Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 օգոս 2023 19:54

Ցավը կաթվածից մեկ տարի հետո կապված է մահվան ավելի մեծ հավանականության հետ հաջորդ ութ տարիների ընթացքում. հետազոտություն

Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ ցավը կաթվածից մեկ տարի հետո կապված է մահվան ավելի մեծ հավանականության հետ հաջորդ ութ տարիների ընթացքում։

Հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Journal of the American Heart Association-ում, գիտնականների խումբը՝ Ֆալունի (Շվեդիա) Դալարնի համալսարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովման դպրոցի բժշկագիտության ամբիոնի դոցենտ Լինդա Վիկսների գլխավորությամբ, ուսումնասիրել են կաթված տարած ավելի քան 18 300 մեծահասակ պացիենտների առողջական վիճակի մասին տվյալները SWEDEHEART շվեդական ռեգիստրից։

Նրանք հայտնաբերել են, որ կաթվածից մեկ տարի հետո մասնակիցների մոտ 45 տոկոսը տեղեկացրել է չափավոր կամ ուժեղ ցավի մասին։

Հավանականությունը, որ չափավոր ցավ զգացող պացիենտները կմահանան ցանկացած պատճառից 8,5 տարվա ընթացքում, 35 տոկոսով ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր ցավ չէին զգում։

Նրանց մահանալու հավանականությունը հետազոտության ընթացքում, ովքեր ուժեղ ցավ էին զգում, ավելի քան երկու անգամ ավելի բարձր էր, քան նրանց մոտ, ովքեր կաթվածի դեպքում ցավ չեն զգացել։

Տվյալները ստացվել են կաթվածից մեկ տարի հետո կատարված երկամսյա դիտարկումների եւ անկետավորման ընթացքում։ Պացիենտների միջին տարիքը 62 տարեկան էր։ Նրանց մոտ կաթվածը տեղի էր ունեցել 2005-2013թթ.։ Պացիենտների մոտ 24,5 տոկոսը կանայք էին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր