Վիճաբանություն, դանակահարություն Աբովյան քաղաքում, բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար          Կանաչ թեյի ազդեցությունը արյան ճնշման և սրտանոթային համակարգի վրա       Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, համընկնում է Ադրբեջանի քաղաքականության հետ    

17 դեկ 2019 16:44

Վիճակը շարունակում է ողբալի մնալ՝ մատերի վրա կհաշվես, թե բանակում ծառայած քանի նախարար ու պատգամավոր կա

ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր էջում գրում է.
«2009թ-ից բանակում չծառայածներից եմ խոսում, առաջին մարդն էի, որ այդ պահին ԱԺ-ի ու Կառավարության չծառայած անդամների անունները հրապարակեց, հետո որոշ ժամանակ այս թեման տաք պահվեց, բայց միևնույնն է՝ նույնիսկ ամենահայրենասեր մարդու կերպարը իրենց վրա կարածները շարունակում էին իրենց երեխաներին ուսման կամ առողջության անվան տակ ազատել բանակից:


Այսօրվա կառավարությանն ու ԱԺ-ին դեռ կանդրադառնամ, վիճակը շարունակում է ողբալի մնալ՝ մատերի վրա կհաշվես, թե բանակում ծառայած քանի նախարար ու պատգամավոր կա: Սա այն դեպքում, երբ ընդունում ենք պատերազմական իրավիճակին անցնելու հավանականությունը և ընդունում ենք, որ բանակից ազատվելն այսպես կոչված հին Հայաստանում հիմնականում լինում էր ոչ օրինական ճանապարհով:
Բայց հիմա ուզում եմ խոսել այս առումով արձանագրված դրական քայլի մասին՝ երկրում ամենաբարձր ռեյտինգ ունեցող երկու գործիչներ՝ Արթուր Վանեցյանն ու ՆԻկոլ Փաշինյանը պարտադիր համարեցին իրենց որդիներին բանակ ուղարկելը: Սա արցախյան պատերազմից հետո բանակի նկատմամբ իշխանությունների կատարած լրջագույն ու հարգանքի արժանի քայլերից մեկն է, սպասենք մյուսներին: Անփորձանք ծառայություն մեր զինվորներին ու բարի վերադարձ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր