Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 դեկ 2019 15:02

Ստամբուլում կանգնեցվել է Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչ Ջիվանշիրի հուշաքարը

Ստամբուլում տեղի է ունեցել Ադրբեջանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Բեհբութ Խան Ջիվանշիրի հուշաքարի բացման պաշտոնական արարողությունը:  Ջիվանշիրը եղել 1918թ. Բաքվի հայերի ջարդերի գլխավոր կազմակերպիչը։
Ոչ այնքան մարդաշատ բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Մեսիմ Հաջիյեվը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը և Ստամբուլի փոխնհանգապետ Համդի Ուսթան:
Հաջիևը հուշաքարի տեղադրումը կարևորել է այն հույսով, որ օրական 2 մլն զբոսաշրջիկ կտեսնի ու կիմանա Ջիվանշիրի մասին:
Հուշաքարը տեղադրվել Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հենց այն վարում, որտեղ 1921թ. հուլիսի 18-ին հայ վրիժառու Միսաք Թորլաքյանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում գնդակահարել է Ջիվանշիրին։

Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ հուշաքարի տեղադրմանն օժանադակել են Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանը, Ստամբուլի քաղաքապետարանը և Թուրքիայի արտգործանախարարությունը։ 
Աղբյուր`    Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր