Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի          Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի       Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն    

17 փետ 2023 14:25

Թուրք սեյսմոլոգները ավերիչ երկրաշարժ են կանխատեսել Ստամբուլում. այն կգերազացնի փետրվարի 6-ի երկրաշարժը

Թուրք սեյսմոլոգները ավերիչ երկրաշարժ են կանխատեսել Ստամբուլում։ Այս մասին հայտնում է Hürriyet թերթը՝ նշելով, որ Ստամբուլը գտնվում է Եվրասիական և Անատոլական տեկտոնական սալերի հատման կետում։

«Փորձագետների կարծիքով՝ Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում։ Այն կգերազանցի Քահրամանմարաշի կորուստները՝ իր պատճառած ավերածությունների, ինչպես նաև տնտեսական և սոցիալական հետևանքների առումով։ Այլ կերպ ասած՝ Քահրամանմարաշի երկրաշարժն ընդամենը Ստամբուլում սպասվող երկրաշարժի նախերգանքն էր»,-գրում է թերթը։

Նշվում է, որ Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը։ Սեյսմոլոգներն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով թղթե տուփերի պես փլված շենքերն ընդամենը մի քանի տարի առաջ էին կառուցվել ու համարվում էին «սեյսմակայուն»։

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը հայտնել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38044-ի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր