Ախտանշաններ, որոնք կարող են վկայել գլխի եւ պարանոցի քաղցկեղի մասին

Քաղցկեղային հիվանդությունների առկայության մասին կարող են մատնանշել նաեւ սպիտակ կամ կարմիր գույնի գոյացությունները բերանի խոռոչի լորձաթաղանթի կամ լեզվի վրա, անհարմարության զգացողությունը կուլ տալիս, ինչպես նաեւ ատամների՝ առանց պատճառի շարժվելը, ասել է մասնագետը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում։
Խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել նաեւ պիգմենտների աճին ու գույնի փոփոխությանը, ինչպես նաեւ սուր օտիտի, քթի փակվելու եւ գլխացավի հանկարծակի առաջացմանը այն մարդկանց մոտ, ովքեր քրոնիկական հիվանդություններ չունեն, այդ բոլոր ախտանշանները նույնպես կարող են մատնանշել օնկոլոգիական հիվանդության մասին։
Մասնագետի խոսքով՝ բուժման շանսերը գլխի եւ պարանոցի քաղցկեղային հիվանդությունների ժամանակ կախված են հիվանդության ժամանակին հայտնաբերումից։ Վաղ ախտորոշման դեպքում բուժման հաջողությունը հասնում է 84 տոկոսի։ Բայց խնդիրն այն է, որ հիվանդությունները ժամանակին հայտնաբերվում են միայն մեկ երրորդ դեպքերում, նշել է մասնագետը։