20:37 - Դրամն սկսեց ամրապնդվել. դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն նույնպես էժանացել է         16:27 - Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին      16:08 - Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել    

26 դեկ 2019 18:44

Ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, երեխայի նման բավականություն ստացեք տոնից

Ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, երեխայի նման բավականություն ստացեք տոնիցԱմանորը պատասխանատու ժամանակաշրջան է մարդկանց կյանքում, քանի որ այն հնարավորություն է տալիս ամփոփել անցնող տարին և դիմավորել նորը:
Տարեվերջին անհրաժեշտ է ժամանակ տրամադրել և գրել ձեռքբերումների, անհաջողությունների, իրականացրած և չիրականացրած գործերի մասին: 
Եվ անկախ ամփոփման արդյունքից, խրախուսել ինքներդ Ձեզ և պլանավորել, ձևակերպել ցանկությունները հաջորդ տարվա համար: 
 
Մտքերը և հույզերը պետք է ազատել բացասական երանգավորումից, քանզի դրական հուզական վիճակի առկայությունն ու լավատեսությունը նպաստում են դրական տրամադրվածությանը գալիք տարվա հանդեպ: 
 
Գուցեև զարմանալի է, սակայն Ամանորը համախմբում է բոլորին. և մեծահասակները, և երեխաները տոնի և հրաշքի սպասումով են:  
Ոչինչ այնքան չի խթանում մեծահասակների երևակայությունը, որքան երեխայի` ամանորյա հեքիաթի հավատին աջակցելու ցանկությունը: 
Ձմեռ պապին նամակ գրելը, տոնածառը զարդարելը, նվերներ պատրաստելը, երազանքների մասին զրուցելը էլ ավելի գեղեցկացնում և ջերմացնում են ընտանեկան մթնոլորտը: 
 Եվ պատահական չէ, որ Ամանորը նաև ընտանեկան ավանդույթների ձևավորման և պահպանման հնարավորություն է: Այդ օրերին բոլորն էլ ցանկանում են զգալ դրական էմոցիաներ և հարմարավետություն: 
Անգամ նախընտրում են բազմիցս դիտած ֆիլմը կրկին դիտել, քանի որ այն խորհրդանշական է, ոգեշնչում է, փոխանցում դրական էներգիա և մղում նոր քայլերի: 
Անշուշտ, նախատոնական և տոնական շրջանը նպաստում է նաև հարաբերությունների վերանայմանը, դրականացմանը: 
Սխալները, կոնֆլիկտներն իրենց հետևանքներով մոռացվում են, կամ մտովի թողնվում են նախորդ տարում և ներքին խաղաղությամբ, շնորհավորանքներով սկսվում է նոր տարին: 
 
Շատերն են երազում` Նոր տարվանից նոր կյանք սկսելու մասին: Եվ համաձայնեք, որ ամանորյա տոները հեքիաթային լիցքեր ունեն, յուրաքանչյուրն իրեն երեխա է զգում` նորի սպասումով, հավատով լցված դեպի նոր տարի: 
 
Եթե ընտանիքում երեխաներ կան, ծնողների համար օգտակար կլինեն հետևյալ կանոնները`
Աջակցեք ամանորյա հեքիաթի հավատին
Պահպանեք Ամանորի ընտանեկան ավանդույթները
Թույլ տվեք երեխային իր երևակայությունը դրսևորել
Հիշեք` երեխայի հետ շփումը  կարևոր է ցանկացած այլ հարցերից
Ինքներդ էլ երեխայի նման բավականություն ստացեք տոնից 
 
Հոգեբանական գիտությունների թեկնածու Սոնա Հարությունյան
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր