Տեսանյութ. Թուրքիայում նավթատար է պայթել. Կա հավանականություն, որ կրակը կտարածվի բնակելի թաղամասերում          Դժգոհ են ադրբեջանցիները.բռնազավթված Շուշին ալիևյան կլանի ապագա «արքունական կալվածքն» է, հողերը վերցրել է միայն իր ընտանիքի համար       Տեսանյութ.Թուրքական ապրանքները կխժռեն հայկական շուկան... փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք    

26 դեկ 2019 14:35

Սպանված զինծառայող Ա.Աջամյանից և վիրավորում ստացած Դ. Մելիքբեկյանից բացի մարտական դիրքում եղել են ևս 5 զինծառայող

Դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում սպանված պարտադիր ժամկետային Արթուր Աջամյանից և վիրավորում ստացած Դավիթ Մելիքբեկյանից բացի մարտական դիրքում եղել են ևս 5 զինծառայող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ երեք զինծառայողի վրա կան վնասվածքներ, որոնցից մեկի դեպքի վրա վաղեմության ժամկետը պարզ չէր, ինչի պատճառով պահանջել է լրացուցիչ փորձաքննություն։ Փաստաբանը նշեց, որ մյուս դեպքում դեմքի ճանկռվածնքերից բացի կային նաև արյունազեղումներ։
«Այդ ուղղությամբ պետք է քննություն իրականացվի։ Պետք է հասկանանք, թե ինչ վերահսկողություն սահմանեն։ Շատ վտանգավոր փուլ է»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տուժող կողմի համար շատ տեղեկություններ փակ են համարվում։
«Այսինքն՝ նախաքննական գաղտնիք են համարվում թե՛ դեպքի վայրի տեսաձայնագրությունները, թե՛ վկաների հարցաքննությունները։ Մենք ունենք խնդիր, որ կա սխալ լուրերի արտահոսք, որ իբր ինքնապսանություն է եղել, որից առաջ վիրավորել է տղային։ Ունենք փաստ, որ քրեական գործ՝ սպանության հոդվածով։ Որքան էլ տեսնենք, որ դա սպանություն է, իրենք տրամադրվածություն ունեն, որ դա ինքնասպանություն է ձևակերպվելու»,- նշեց փաստաբանը։
Ըստ նրա՝ եթե Քննչական կոմիտեն չի կարողանում կառավարել ոչ իրավասու անձանց կողմից տարածած կեղծ լուրերի արտահոսքը, ապա ստացվում է, որ ՊՆ-ն կարողանում է թելադրել ՊՆ-ին։ Հայարփի Սարգսյանը նաև հայտնեց, որ վիրավոր Դավիթ Մելիքբեկյան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ հոսպիտալից հրաժարվում են պատասխանել իր հարցերին՝ կապված վերջինիս առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ զինվորն սպանվել է 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան։ Պաշտոնական հաղորագրության համաձայն, ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Քննչական կոմիտեն դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել սպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/։ Այսինքն՝ նպատակը եղել է երկու անձի սպանությունը։ Վիրավոր զինվորի կյանքի համար բժիշկները պայքարում են։
Մամուլում շրջանառության մեջ էր դրվել` զինվորի կողմից ծառայակցին սպանելու փորձ կատարելու, ապա ինքնասպանություն գործելու վարկածը, ինչը վրդովմունք էր առաջացրել մահացած զինծառայողի ծնողների, հարազատների մոտ, որոնք բողոքի ակցիա էին իրականացրել Աժ-ի մոտ` պահանջելով պարզել իրենց որդուն սպանողին. Նրանք հավատացած են, որ սպայական անձնակազմը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իրականում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր