Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 դեկ 2019 16:03

Չենք կարող արհեստական սնուցում տալ. Հացադուլ մեջ գտնվող Վ. Մելոյանին պարզաբանում են հացադուլի բացասական հետեւանքները

Հաշվի առնելով կալանավոր, հացադուլ իրականացնող Վահե Մելոյանի վերաբերյալ մտահոգությունները՝ տեղեկացնեմ, որ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական անձնակազմն իրականացնում է ամենօրյա այցելություններ, որոնց ընթացքում կատարվում են Վ. Մելոյանի զարկերակային ճնշման, սրտի զարկերակի, ջերմության չափումներ եւ հացադուլավորի մարմնի քաշի կշռում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Նա նաեւ նշել է.



« Դեկտեմբերի 25-ի տվյալներով՝ արձանագրվել է, որ Վ. Մելոյանն ունի 100/70 զարկերակային ճնշում, քաշը՝ 57 կգ: Վ. Մելոյանի մոտ առկա է ընդհանուր թուլություն:
Նաեւ նշեմ, որ Վ. Մելոյանին պարբերաբար պարզաբանվել ու պարզաբանվում են հացադուլի պատճառով առաջացող բացասական հետեւանքների, կանխատեսվելիք բարդությունների եւ բժշկական հետազոտության անհրաժեշտության մասին:
Ինչ վերաբերում է Վ. Մելոյանին առանց իր համաձայնության բժշկական օգնություն եւ սպասարկում տրամադրելուն, որը կարտահայտվի արհեստական սնուցման ձեւով, նշեմ հետեւյալը.
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի 16-րդ հոդվածն ամրագրում է այն դեպքերը, երբ կարելի է սահմանափակել անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը: Մասնավորապես՝ նշյալ հոդվածն ամրագրում է առ այն, որ առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն եւ սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգներ կայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստորեն, հաշվի առնելով բժիշկների՝ պացիենտների լավագույն շահերին համապատասխան գործելու պարտականությունը՝ օրենսդիրը, որպես ցուցիչ հիմք ընդունելով մարդու կյանքին եւ առողջությանն սպառնացող վտանգը, առանձնացրել է այն երկու դեպքը, երբ պետությունը, հավասարակշռելով բժշկական միջամտության դեպքում սպասվող արդյունքը եւ պացիենտի սեփական կարծիքը, թույլ է տալիս բժշկին ակտիվորեն գործել։
Հաշվի առնելով նշվածս եւ հիմքում ունենալով խնդրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ կոնվենցիոն մեխանիզմների ներկայացրած դիրքորոշումները՝ ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ ամրագրվել է, որ հացադուլ իրականացնող անձի գիտակցության մթագնման կամ կորստի, ինչպես նաեւ կոմայի մեջ ընկնելու դեպքում վերջինիս առանց իր համաձայնության տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում (այդ թվում՝ արհեստական սնուցման ձեւով) միայն կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բժշկի պատճառաբանված գրավոր եզրակացության հիման վրա:
Բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է իրականացվեն մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով հացադուլ իրականացնող անձի հիմնական իրավունքները եւ ազատությունները: Միաժամանակ, շեշտադրվել է, որ հացադուլ իրականացնող անձի հարկադիր կերակրումն արգելվում է:
Հաշվի առնելով վերոգրյալը եւ Վ. Մելոյանի առողջական վիճակը՝ ներկայում հնարավոր չէ նրա նկատմամբ առանց իր համաձայնության իրականացնել անհրաժեշտ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ արհեստական սնուցման ձեւով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր