Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

27 դեկ 2019 10:17

Ինչ առաջարկ է ներկայացրել Զարուհի Բաթոյանը նպաստառուների վերաբերյալ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության երեկվա նիստի ժամանակ մի շատ խնդրահարույց առաջարկ է արել:

«Առաջարկում ենք ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար և ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,- ասել է Բաթոյանը:
Սա նշանակում է, որ եթե մարդը ամսական 100 հազար և ավելի վարկի գումար է վճարում, ապա չի կարող համարվել սոցիալապես անապահով և կզրկվի նպաստից: Եթե կառավարությունը իսկապես գնա նման լուծման, ապա սա կարող է լուրջ սոցիալական և հասարակական ճգնաժամ առաջացնել:

Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մարդիկ վարկ են ստանում իրենց ազգականների ու հարազատների համար, և կարելի է ենթադրել, թե ինչ կլինի, եթե մարդուն զրկեն նպաստից իր ազգականի համար վարկ ստանալու համար: Իսկ այդպիսի դեպքերը հարյուրավոր չեն, հազարավոր են, տասնյակ հազարավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր