Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 16-ին          Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ»       Տավուշի փոխմարզպետը 7 անշարժ գույք ունի. հայտարարագրի հետքերով. Ժողովուրդ    

27 դեկ 2019 10:36

Վոինի ալիքը մեկուսարանում՝ CNN, իսկ հարազատների հետ Քոչարյանի շփման լեզուն՝ միայն անգլերեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն անգլերենի լավ իմացությամբ աշխատակիցների է ընդունել: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ԱԱԾ մեկուսարանում՝ «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, գտնվող Քոչարյանը որոշել է հարազատների հետ շփվել բացառապես անգլերենով, և ԱԱԾ աշխատակիցներին պետք է եղել վերծանել հաղորդակցման բովանդակությունը:


Ըստ մեր աղբյուրի՝ Քոչարյանը մեկուսարանում դիտում է միայն CNN: Բազմաթիվ հեղինակավոր լեզվաբաններ և հայագետներ այն հաստատ համոզմանն են, որ հայերեն սովորելը ավելի դժվար է, քան անգլերեն, հատկապես այն դեպքում, երբ մեկնարկային պայմանները հավասար են, այսինքն՝ երկու լեզվին էլ չես տիրապետում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր