Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»          ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում       Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու    

23 հուն 2020 12:34

Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգին ու որևէ ցույց, բողոք չի լինելու՝ անկախ ամեն ինչից

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով սպանդանոցների խնդրի մասին, հայտարարեց, որ մինչև փետրվարի 6-ի նիստը պետք է ուսումնասիրել սուբսիդավորվող վարկերը, որոնք այսօր էլ կարող են արտոնյալ կարգով ֆինանսավորել սպանդանոցները: Դրան գումարվում են նաև լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի շարժական սպանդանոցների համար, որպեսզի հնարավոր լինի դա լիզինգով ձեռք բերել:


«Բացի դրանից, պետք է կազմվի բաշխվածության ու խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք: Այնպես ենք անում, որ սպանդանոցներն ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն:
Այս ընթացքում առաջարկներ ենք ընդունում, որոնք կարող են փաթեթն ավելի արդյունավետ դարձնել:

Մենք պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կա՝ պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունն անցնելու է նոր համակարգին ու որևէ ցույց, բողոքի դրսևորում և այլն չի լինելու՝ անկախ ամեն ինչից: Եթե այս պայմանն ընդունվում է բողոքի ակցիա իրականացնողների համար, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք, վարկային ծրագրերը բացելով, այսօրվանից ենք պայմանն աշխատեցնում: Եթե ընդունելի չէ, թող այսօրվանից ընդունելի չլինի»:


Վարչապետը նաև ասաց, որ այս ընթացքում քաղաքացիներին պետք է իրազեկել սպանդանոցների աշխատանքի մանրամասները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր