Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը և «Mercedes»-ը, կան տուժածներ          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու    

03 փետ 2020 17:22

Տեսանյութ. Թուրքիայում սովի մատնված վայրի խոզերը խանութ են ներխուժել

Թուրքիայի Բուրսա նահանգի Ինեգյոլի բարձրադիր շրջաններում ձյան պատճառով սովի մատնված վայրի խոզերը (վարազներ) սնունդ հայթայթելու համար գյուղ են ներխուժել և մտել խանութներից մեկը, որի դուռը բաց է եղել:
Նշվում է, որ խանութի աշխատակիցները  խուճապի են մատնվել և արագ լքել տարածքը: Տեսանկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես են վարազները ներխուժել խանութ ու սնվելուց հետո հեռացել այնտեղից:

Աղբյուրի տեղեկացմամբ` խանութը լքելուց հետո վարազները մտել են գյուղացիների հողամասեր: Կենդանիներին հեռացնելու համար գյուղացիներն ահազանգել են փրկարարական ծառայություն: Փրկարարաները վայրի խոզերին տարել և բաց են թողել անտառում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր