Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 փետ 2020 16:02

«Թուրքիայի հայ համայնքը նման է սառցաբեկորի, որը հալվում է 82 միլիոնանոց ծովում»

Թուրքական «Hürriyet» իշխանամետ թերթում հրապարակվել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ անցկացված ծավալուն հարցազրույցի 2-րդ մասը:
Հարցազրույցի 2-րդ մասի առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև.
- Ըստ Ձեզ՝ հայ համայնքի ամենակարևոր խնդիրը ո՞րն է:
-Մեր ամենամեծ խնդիրը ժողովրդագրությունն է: Մեր բնակչությունն արագ տեմպերով նվազում է: Ամեն 12 ծնունդի դիմաց 26 հոգի կորցնում ենք: Ահազանգող իրավիճակ է: Մենք 82 միլիոնանոց (Թուրքիայի բնակչության քանակը-խմբ.) ծովում գտնվող մի սառցաբեկորի նման ենք: Եվ հալվում ենք: Արտագաղթ էլ ունենք: Այս պահին Թուրքիայում ամենամեծ ոչ մուսուլման փոքրամասնությունն ենք՝ 50-60 հազար բնակչությամբ: Սակայն մեր աչքի առջև մի օրինակ ունենք՝ Ստամբուլում հունական փոքրամասնության քանակի նվազումն է, որն այսօր 2 հազարից էլ պակաս է:
- Բանկչության նվազումից բացի ի՞նչ խնդիր կա:
-Մեր 2-րդ խնդիրը պաշտոնական կանոնադրության բացակայությունն է: Հանրապետությունը մեզ ոչ մի կարգավիճակ չի տվել: Դե ֆակտո գոյություն ունենք, բայց օրենքով՝ ոչ:
- Բայց արդյո՞ք Լոզանի պայմանագիրը դա չի երաշխավորում:

-Լոզանը երաշխավորում է մեր գոյությունը: Սակայն դրա ներքին կարգավորումները Թուրքիային է վերապահել: Հայոց պատրիարքարան ձևակերպում որևէ կերպ գոյություն չունի: Այս վիճակը շատ դժվարություններ է ստեղծում, օրինակ՝ դատարան մտնել, սեփականություն ունենալ: Նույիսկ այս շենքը (նկատի ունի պատրիարքության շենքը), որում մենք գտնվում ենք, Պատրիարքարանին չի պատկանում, դիմացի եկեղեցուն է պատկանում: 38 եկեղեցի ունենք ու 42 հիմնադրամ: Մեր 38 եկեղեցիները 38 առանձին իշխանություններ են:        
- Ձեր կարծիքով մեզ մոտ քրիստոնեաֆոբիա կա՞:
-100 տարի առաջ բնակչության ամեն երրորդը քրիստոնյա էր: Այժմ ամեն հազարերորդն է քրիստոնյա: Ձեր կարծիքով այստեղ քրիստոնեաֆոբիա չկա՞:
Այս դարում Մալաթիայում 3 միսիոներ սպանվեցին՝ 2 ժամ խոշտանգվելով:

Երբ իրենց ձախակողմյան բնորոշող քաղաքական գործիչներ ի հայտ եկան, ասացին թե իբրև նրանք Թուրքիան քրիսոնեականացնում են: Ստեր տարածեցին՝ ասելով երկրում 23 հազար եկեղեցի է բացվել: Վախ տարածեցին (քրիստոնեության նկատմամբ-խմբ.): Բայց այս կառավարության (Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության») գալով գործերը փոքր-ինչ հեշտացան»:  
Պոլսի հայոց պատրիարքի հետ հարցազրույցի առաջին մասը՝ հետևյալ հղումով:


Աղբյուր`    Ermenihaber.am


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր