Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

07 փետ 2020 18:24

Տեսանյութ.Այս թնջուկը լուծելու գործում ամենաակտիվ դերակատարը պետք է լիներ հանրապետության նախագահը

Տեսանյութ.Այս թնջուկը լուծելու գործում ամենաակտիվ դերակատարը պետք է լիներ հանրապետության նախագահըՀայացք մամուլի ակումբում ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը խոսեց ստեղծված սահմանադրական խորը ճգնաժամի և դրանից դուրս գալու օրինական ելքերի մասին:
 
«Հայաստանում ստեղծվել է շատ խորը սահմանադրական ճգնաժամ, որն իր հերթին՝ հանգեցրել է քաղաքական ճգնաժամի: Ճգնաժամի պատճառը, նախկինում գործող Սահմանադրության «նենգափոխումն» է, իսկ այսօրվա գործող իշխանության ներկայացուցիչների մոտ էլ նկատվում է սեփական գործառնական առաքելության չգիտակցում և պետականության վերաբերյալ գիտելիքների պակաս, ինչի արդյունքում ճգնաժամն էլ ավելի է խորանում: Խնդիրը պետք է միանշանակ լուծվի, բայց այդ լուծումը պետք է սահմանադրական կարգավորումներով արվի, հակառակ դեպքում դառնում է խոցելի»,-նշեց Վարդան Այվազյանը, հավելելով, որ եթե խոսում ենք պետականության մասին, ապա հակամարտությունը, կոնֆլիկտը պետք է լինի պետական ինստիտուտների միջև, իսկ մեր երկրում հակամարտության լուծումը ինստիտուցիոնալ մակարդակից վերածվում է միջանձնային հակամարտության:
 
Վարդան Այվազյանը նկատեց, որ նախկինում թույլ տրված սխալներից այսօր դասեր չենք քաղում. «Հաջորդ իշխանության օրոք սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով կարող է քրեական գործ լինել ՍԴ անդամների լիազորությունների կասեցման գործընթացի վերաբերյալ: Պատմական սխալներից դասեր չքաղելով՝ նույն հետևանքները կարելի է կանխագուշակել նաև այսօրվա իշխանության համար, բայց դեռ ժամանակ կա և կարող են շտկել, ամեն ինչ բերել պետականության տրամաբանության մեջ»,-ասաց Վարդան Այվազյանը։

Վարդան Այվազյանը նաև նշեց, որ Հանրաքվեն ժողովրդի կամարտահայտության միջոց է, ոչ թե պոլիտտեխնոլոգիաներով անցկացվող գործընթաց. «Որպեսզի ժողովուրդը կարողանա հստակ արտահայտել իր կամքը, և որպեսզի այդ կամարտահայտությունը լինի լեգիտիմ, իշխանությունը պետք է բոլոր ջանքերը ներդնի հանրաքվեի անցկացման համար հասարակության մեջ ապահովելու ներդաշնակության ու հանդուրժողականության մթնոլորտ: Բոլորդ էլ տեսնում եք, թե մեզ մոտ ինչ լարված և ատելության մթնոլորտ ունենք, և ատելության մթնոլորտի պարագայում, երբ մենք նախաձեռնում ենք հանրաքվեի գործընթաց, հանրաքվեն չի կարող իրական կերպով արտահայտել ժողովրդի կամքը: Մյուս կողմից, եթե հանրաքվե իրականացնելու հարց դրվի, ապա պետք է ձևավորվեն հանրաքվեի կողմ և դեմ քարոզչական կառույցներ: Ինչն էլ հնարավորություն կտա այսօրվա իշխանություններին մերժող քաղաքական ուժերին համախմբվել և իրենց գործունեությունը բերել պաշտոնական քարոզչության հարթակ»,-նշեց Վարդան Այվազյանը:

Ստեղծված իրավիճակում անդրադառնալով ՀՀ նախագահի գործառույթին Վարդան Այվազյանը նշեց. «Մեր Սահմանադրության մեջ գրված է՝ Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այստեղ այս թնջուկը լուծելու գործում ամենաառաջին և ակտիվ դերակատարը պետք է լիներ հանրապետության նախագահը, ինչը մենք տեսնում ենք, որ բացարձակապես չկա: Եթե նախագահը ոչ մի քայլ չձեռնարկի, ապա խնդրի լուծման համար վարչապետը և ԱԺ-ն պետք է դիմեն նախագահին, որ նա խնդրի լուծման համար միջոցներ ձեռնարկի, օրինակ, հրավիրեր կոնֆլիկտի կողմերին և ուղիղ եթերով քննարկման ժամանակ կողմերին հնարավորություն տար ներկայացնել իրենց դիրքորոշումները»:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր