Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

21 հուլ 2018 12:24

Խաղ, որը դարձավ100 երեխաների ինքնասպանության պատճառ.հեղինակը ցանկացել է «մաքրել» հասարակությունը

Խաղ, որը դարձավ100 երեխաների ինքնասպանության պատճառ.հեղինակը ցանկացել է «մաքրել» հասարակությունըՎերջին 3 տարվա ընթացքում համացանցում տարածվեց «Կապույտ կետ» օնլայն խաղը, որը մեծ պահանջարկ ունեցավ հատկապես դեռահասների շրջանում և լրատվամիջոցների պնդմամբ՝ դարձավ ավելի քան 100 երեխաների ինքնասպանության պատճառ: Այս խաղի մասին տեղեկությունները համացանցում հայտնվեցին 2016թ.-ից, և առաջ բերեցին մի շարք տարաձայնություններ։ Մարդկանց մի մասը համոզված է, որ երեխաները ինքնասպանություն են գործում այդ խաղում հանձնարարություն կատարելու համար, իսկ մի մասն էլ պնդում է, որ ոչ մի հստակ փաստ չկա, որ երեխաների ինքնասպանության դեպքերը կապված են հենց այդ խաղի հետ։ Նախ ասենք, թե ինչ է իրենից ներկայացնում խաղը․ «Կապույտ կետը» (ինչպես նաև «Լուռ տուն», «Արթնացրու ինձ 4:20», «Կետերի ծով»,«F75»և այլն) կամ խաղ-ինքնասպանությունը սարսափելի արկածային խաղ է, որը հետաքրքրում է բարդույթներով դեռահասներին, ովքեր ինչ-որ ձևով իրենց օտարացած են զգում հասարակությունից: Եվ հենց կետն է դարձել խաղի խորհրդանիշը, որովհետև այս կենդանիները տարվա մեջ մեկ անգամ իրենց նետում են ափ ու խեղդվում․ այս երևույթը նույնիսկ մասնագետները չեն կարողանում հստակ ասել, թե ինչի հետ է կապված։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր անուններին, ապա դրանցից յուրաքանչյուրը ունի իր բացատրությունը, օրինակ՝ 4։20-ը։ Կա մի վիճակագրություն, ըստ որի՝ ինքնասպանություների մեծ մասը կատարվում են հենց առավոտյան 4։20, իսկ խաղի պայմանը, որի ժամկետը 50 օրն է, ամեն օր ժամը 4։20 արթնանալն է, և «խմբավարների» տված առաջադրանքները կատարելն է։ Առաջադրանքները հիմնականում կապված են տառապանքի ու ատելության հետ, հանձնարարվում է սարսափ ֆիլմեր նայել, որոշակի երգեր լսել, որոնք մարդուն բերում են ինքնասպանության խաղի 50-րդ օրը։ Խաղը մեծ աղմուկ հանեց Ռուսաստանում, մասնավորապես Ռինա Պալենկովայի ինքնասպանությունից հետո։ Աղջիկը սոցիալական կայքի իր էջում գրառում էր կատարել «ня, пока» տեքստով և նետվել գնացքի ռելսերին: Նրա անձնական էջում գտել էին բազմաթիվ հրապարակումներ ինքնասպանության մասին։ Այս դեպքի ժամանակ Աննան, ով ապրում է Մոսկվայում, խաղի մասին հիմնականում լսել էր իր դասընկերներից, ովքեր պատմում էին ВКонтакте սոցիալական կայքում մեծ տարածում գտած #разбудименя4:20 #синийкит #явигре թեգերը։ Սկզբում Աննան ուշադրություն չէր դարձրել այս ամենին, բայց Ռինայի մահից հետո իրոք սկսել են մտավախություն ունենալ, որ խաղը իրոք դրդում է մարդկանց ինքնասպանության; «Սկզբում ուղղակի խոսում էինք ու լուրջ չէինք ընդունում, բայց երբ լսեցինք Ռինայի մահվան մասին և հետո իմացանք, որ հանձնարարությունները չկատարելու դեպքում սպառնում են վնասել հարազատներին ու ընկերներին խուճապի մատնվեցինք։ նույնիսկ մի որոշ ժամանակ չէի օգտվում սոցիալական կայքերից»-պատմեց Աննան։ «Կապույտ կետի» ստեղծողը նախկին ուսանող-հոգեբան Ֆիլիպ Բուդեյկինն է, ով ձերբակալվել է մոտ 16 մարդու ինքնասպանության դրդելու մեջ։ Ավելի ուշ Բուդեյկինը խոստովանել է, որ մարդկանց ինքնասպանության դրդելով, ցանկացել է «մաքրել» հասարակությունը։

primenews.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր