Բանակում զինվորների մահվան դեպքերով պայմանավորված՝ հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ․«Ժողովուրդ»

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը բանակում առկա իրավիճակի մասով զրուցել է ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի հետ: Մասնավորապես, փետրվարի 15-ին ՊԲ զորամասերից մեկում ինքնասպան էր եղել սպա Հայկ Ասրյանը, և «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ սպան մինչև դիրքեր բարձրանալը տևական ժամանակ գնացել է հոգեբանի մոտ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանից հետաքրքրվեց՝ իրեն մեղավոր չի զգում արդյոք, որ առողջական խնդիրներ ունեցող սպային կամ զինվորին ուղարկում են ծառայության: «Որ ինքը ստացել է հոգեբուժարանում համապատասխան բուժումը, այն ավարտելուց հետո չի նախատեսում մարտական հերթապահությունից ազատել»,– նշեց Օհանյանը»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: