Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»          Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել    

24 փետ 2020 13:15

Համագյուղացուն սպանելուց հետո փորձել է սպանել նաեւ նրա կնոջը. կրակել է նաեւ 6 եւ 12 տարեկան երեխաների ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, միջոցառումների արդյունքում բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության եւ սպանության փորձ կատարելու դեպքերի  հանգամանքերը:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածնի բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ  կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ եւ սպանել նրան։



Այնուհետեւ, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա 6-ամյա եւ 12-ամյա անչափահաս երեխաների  ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը  երեխաների հետ մտնելով տուն, փակել է մուտքի երկաթյա դուռը եւ թաքնվել։
Առերեւույթ հանցագործության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) 1-ին մասով,  34-104-րդ հոդվածի (Սպանության հանցափորձ) 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով՝ Էջմիածնի բնակիչը ձերբակալվել է:
Կատարվում են մեծածավալ  քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նշված դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր