Բերդ-Այգեձոր ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և վիրավորներ

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագորոծելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովիկ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են նույն քննչական վարչության Բերդի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի, բաժնի պետի տեղակալ Արգամ Մայիլյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ. Սարգսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկություների՝ «07»-ը մխրճվել է ՄԱԶ բեռնատարի մեջ, իսկ բեռնատարն օգտագործվում է նաև որպես վերամբարձ կռունկ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են։