Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

26 փետ 2020 18:14

Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ

Սա նաև իշխանության վստահության հանրաքվե է. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը խոսեց Սահմանադրական փոփոխության հանրաքվեի, Արցախում կայանալիք ընտրությունների, Արցախյան հիմնահարցի շուրջ:
 
«Իշխանությունն ունի դատաիրավական բարեփոխումների ծրագիր և այն կատարելու համար դիմում է մեզ՝ քաղաքացիներիս: Իշխանությունը ճիշտ ճանապարհի վրա է, նա ցանկանում է համարձակություն ստանալ, և ինչու չէ՝ ճնշել բարեփոխումների հակառակորդներին: Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամ կա, քանի որ դատավորներից մի քանիսը այլ կարգավիճակ ունեն, իսկ մի քանիսն՝ այլ։ Եվ նրանց մեջ այդ վեճն անթույլատրելի է, և այդ անթույլատրելիությունը վերացնելու համար գործադիր և օրենսդիր իշխանությունը դիմում է քաղաքացիներին՝ իրենց երրորդ գործընկերոջը կարգի հրավիրելու համար»,-ասաց Ազատ Արշակյանը, հավելելով, որ սա նաև իշխանության վստահության հանրաքվե է։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր