Մենք պատրաստ ենք կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարին, սակայն հուսով ենք, որ նման բան չի լինի

«Մենք հոյակապ կազմակերպված ենք: Մենք պատրաստ ենք վատագույնին, սակայն հուսով ենք, որ նման բան չի լինի: Մենք վճռորոշ գործողություններ ենք ձեռնարկել վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է նա:
ԱՄՆ նախագահը ԶԼՄ-ներին քննդատել է «հիստերիա տարածելու» համար: Նա նաեւ քննադատել է դեմոկրատներին «կորոնավիրուսը քաղաքականացնելու եւ դրա տարածման սպառնալիքները գերագնահատելու» համար:
Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը հայտնել է, որ տվյալ պահին կորոնավիրուսով վարակված մեկ ամերիկացի է գտնվում հիվանդանոցում, մյուսները դուրս են գրվել: Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման 15 դեպք, եւս 47 ամերիկացի վարակվել է արտասահմանում եւ վերադարձել է հայրենիք, նրանք գտնվում են կարանտինի մեջ: