«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

02 մար 2020 13:40

Ուհանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի կրճատման պատճառով փակվել է էքսպրես-հիվանդանոցներից մեկը

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները փակել են ժամանակավոր հիվանդանոցը նոր վիրուսով հիվանդացությունների քանակի կրճատման պատճառով, հայտնում է Reuters-ը:

Նշվում է, որ փակված հիվանդանոցն այն 16 բուժհիմնարկներից մեկն էր, որը հատուկ կառուցվել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար: Հիվանդանոցը փակվել է այն բանից հետո, երբ վերջին հիվանդները դուրս են գրվել այնտեղից:
Այս օրերին Հուբեյում և դրա մայրաքաղաք Ուհանում ևս կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ կրճատում է նկատվել: Այսպիսով, մարտի 1-ին, հունվարից ի վեր առաջին անգամ, այնտեղ գրանցվել են վարակի 200-ից պակաս դեպքեր: Մինչ այդ օրական գրանցվում էր 570 նոր դեպք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր