Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

03 մար 2020 13:15

Գիտնականները կորոնավիրուսի ախտորոշման համար նոր դիմակներ են թեստավորում

Աշխարհում շարունակվում է տարածվել նոր կորոնավիրուսը: The Daily Mail-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսը կարելի է ախտորոշել ընդամենը կես օրում՝ շնորհիվ նոր դիմակների, որոնք արժեն մոտ 2 ֆունտ:
Այժմ Լեստերի համալսարանի աշխատակիցները դիմակներ են թեստավորում, որոնցում ներդրված են հատուկ գծեր, որոնք կլանում են մարդու շնչառության կաթիլները, որում կարող են լինել բակտերիալ կամ վիրուսային ինֆեկցիայի հետքեր: Այսօր կորոնավիրուսի ախտորոշման համար պահանջվում է 48 ժամ, իսկ նոր դիմակները թույլ կտան արագ ախտորոշել հիվանդությունը:
Սակայն նման դիմակների թեստավորում դեռ չի անցկացվել: Սակայն արդեն հայտնի է, որ այդ դիմակներն ունակ են ախտորոշել տուբերկուլոզը 90 տոկոս ճշգրտությամբ:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր